Ինչպես մենք մտանք Ղարաբաղ, այնպես էլ կարող ենք մտնել Իսրայել․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բարձրացրել է Իսրայելի հետ պատերազմի հնարավորության հարցը, գրում է The Jerusalem Post-ը։
«Ինչպես մենք մտանք Լիբիա և Ղարաբաղ, այնպես էլ կարող ենք մտնել Իսրայել։ Ոչինչ չի խանգարում մեզ դա անել», - ասել է Թուրքիայի նախագահը՝ կոչ անելով միջազգային հանրությանը կանխել Պաղեստինի դեմ հարձակումները։
