Հովիկ Աբրահամյանին չեն ուզում ՀՀ-ից դուրս թողնել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Հրապարակ»-ը տարեսկզբին գրել էր, որ Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խափանման միջոց վարչական հսկողությունը եւ բացակայելու արգելքը 2025-ի տարեվերջին փոխվել է 20 միլիոն դրամ գրավով։ Սակայն դատախազությունն այդքան էլ հաշտ չէ խափանման միջոցի այս փոփոխության հետ․ տեղեկացանք, որ վերաքննիչից մերժում ստանալուց հետո գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վճռաբեկ դատարան բողոք է տարել` նախկին վարչապետի խափանման միջոց գրավ կիրառելը բեկանելու մասին: Նա պահանջում է վճռաբեկից` բեկանել գրավը եւ սահմանել վարչական հսկողություն ու բացակայելու արգելք։

Նպատակն այն է, որ Աբրահամյանին արգելեն ՀՀ-ից դուրս գալ։ Հովիկ Աբրահամյանը, հիշեցնենք, մեղադրվում է փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հոդվածներով: Գործը հարուցվել է դեռ 2018-ին, դատարան է մտել միայն 7 տարի անց:

Փաստացի, Աբրահամյանը մեղադրյալի աթոռին է արդեն 7 տարի: Պետությունը նաեւ Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան հայց է ներկայացրել, Աբրահամյանից եւ նրա հետ փոխկապակցված անձանցից պահանջում է հօգուտ Հայաստանի բռնագանձել ենթադրյալ ապօրինի ծագման գույք։ Պատասխանողների թվում են անգամ նախկին վարչապետի վարորդը, թիկնապահը, որոնց անունով ձեւակերպված գույքը դատախազությունը համարում է, որ պատկանում է նախկին վարչապետին, ուստի պահանջում է պետությանը վերադարձնել 59 անշարժ գույք, որից 15-ը՝ Երեւանում: Բացի այդ, պահանջում են 20 ավտոմեքենա, 20 ընկերությունում մասնակցություններ եւ բաժնետոմսեր, ինչպես նաեւ՝ 55 միլիոն դոլար։ Գործը քննվում է 2023 թվականից: Վերջերս մի հայց էլ ներկայացվեց նրա եղբոր` ԱԺ նախկին պատգամավոր Հենրիկ Աբրահամյանի եւ նրան փոխկապակցված անձանց դեմ:

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Ինչո՞ւ Հունգարիայում գործող վարչապետ Օրբանը ջախջախիչ պարտություն կրեց իր գլխավոր ընդդիմախոսից Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը դատապարտված է ձախողման․ ամերիկյան պահպանողական կենտրոն Middle East Forum (MEF) Տիգրան Ավինյա՛ն, Նիկոլի արածների պատասխանը ժողովրդին, գիտես չէ՞, դու ես տալու․ Արամ Սարգսյան (video) Ինչպես է Սամվել Կարապետյանը ձայնագրել ուղերձը․ նրա դուստրը կադրեր է հրապարակել (video) «Նիկոլի դրածո Աննա Վարդապետյա՛ն, էս հարցին լուծում տուր, թե չէ․․․»․ Նարե Սոսե (video) Հաշվեհարդար է լինելու, էդ սրիկային պատասխանատվության ենթարկեք, թե չէ․․․ ակցիա դատախազության մոտ (video) Ինչպես հունգարացի Մադյարը երկու տարվա ընթացքում կարողացավ հասնել հաջողության Ալեն Սիմոնյանը վիրավորեց լրագրողներին ու դադարեցրեց ճեպազրույցը. «Ձեր մեծ մասը հիմա ինոագենտ կլիներ» (video) «Արդյոք այն, ինչ Դավիթի հետ է արվում նույնը չէ, ինչ Բաքվի բանտում մեր հայրենակիցների հետ…». Լուսինե Մարտիրոսյան Ինչպե՞ս են ՔՊ-ականները հաղթահարել աղքատությունը գլուխներում ու գրպաններում․ Մեսրոպ Մանուկյանը նոր շարք է սկսել «Հարգե՛ք ձեր մոր հիշատակը», «Ձեզ դաստիարակված պահեք»․ կռիվ լրագրողի և Ռուբինյանի միջև (video) Կարգալույծ եպիսկոպոսին վարչապետի կողմից եկեղեցու ներկայացուցիչ նշանակելը զառանցանք է. Հարություն Աղա-Սարգսյան Գոռ Հակոբյանը լուսանկար է հրապարակել Գերմանիայից Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի դեմ զրպարտության կապակցությամբ 13 դատական հայց է ներկայացվել․ փաստաբան Նեթանյահուին անվանում են ներկա ժամանակների Հիտլեր․ Թուրքիայի ԱԳՆ Արայիկ Հարությունյանի քինախնդիր միջամտությունը․ ուղիղ ճանապարհ դեպի միջազգային սկանդալ. Սուրենյանց #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ Ամերիկացիները բացահայտում են Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքի վերաբերյալ․ Բոզոյան (video) Չինաստանը պահանջել է բացել Հորմուզի նեղուցը ԱՄՆ-Իրան բանակցությունները կարող են վերսկսվել Իրանն ԱԷՄԳ-ում բարձրացրել է «Բուշեր» ատոմակայանին հարվածելու դեպքում հնարավոր վնասի հարցը Ինչպես մենք մտանք Ղարաբաղ, այնպես էլ կարող ենք մտնել Իսրայել․ Էրդողան ՔՊ-ն դեմ քվեարկեց ՔՊ-ական Հայկ Սարգսյանի նախագիծը օրակարգում ընդգրկելուն Հայաստանը սարքել են մեծ գժանոց՝ բաց երկնքի տակ․ Կնոջ կոնքի նմանվող անճոռնի պատկեր Ռուբիոն ևս կմասնակցի բանակցություններին Ինչպե՞ս փայտ չդնել ընդդիմության «անիվների» մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am