Դատարանի առջեւ կանգնեց Թուրքիայի քրդամետ ընդդիմության ղեկավարը (տեսանյութ)

Ամերիկայի ձայն Թուրքիայի քրդամետ ընդդիմության ղեկավար Սելահեթթին Դեմիրթաշը, 14 ամիս առաջ ձերբակալվելուց հետո, ուրբաթ օրն առաջին անգամ կանգնեց դատարանի առջեւ։ Թուրքիայում նրան ձերբակալել էին 2Օ16 թվականի հեղաշրջման ձախողված փորձից հետո իշխանությունների կողմից սկսված գործողությունների ընթացքում։ Ստամբուլի դատարանի շենքի առջեւ հավաքված մի քանի հարյուր ցուցարարներ վանկարկում էին Դեմիթաշին աջակցող կոչեր։ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Դեմիրթաշի նկատմամբ ներկայացված է 2Օ մեղադրանք։ Ուրբաթ օրը նա դատարան բերվեց ՝՝երկրի նախագահին վիրավորելու՛՛ մասին մեղադրանքով։ Իր հասցեն ներկայացնելու դատարանի պահանջին Դեմիրթաշը պատասխանել է – ՝՝Թուրքիայի խորհրդարան՛՛։ Մասնագիտությամբ իրավաբան Դեմիրթաշը, հարցականի տակ դնելով դատարանի իրավասությունները, պահանջել է իր գործը փոխանցել ավելի բարձր դատարան։ Նա բողոքում է նաեւ, որ իրեն ձերբակալելով, երկրի իշխանությունները ոտնահարել են խորհրդարանական անձեռնմխելիության իր իրավունքը։ Մինչեւ ուրբաթ օրն անցկացված դատական նիստը, նրան չի թույլատրվել մասնակցել նախորդ 9Օ լսումներին։ Իշխանություններն այդ կապակցությամբ հանդելս են եկել ՝՝անվտանգության պատճառաբանություններով՛՛։ Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո այստեղ ձերբակալվել է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող 9 պատգամավոր, մի քանի տասնյակ քաղաքագլուխ ու ավելի քան 1Օ հազար այլ պաշտոնյա։ Այս ամիս ավելի վաղ այս կուսակցության անդամներից, խորհրդարանի անդամ Իդրիս Բալուքենի նկատմամբ կայացվել էր 17 տարվա ազատազրկման վճիռ։

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Զելենսկին դրական է գնահատել ԱՄՆ նախագահի հետ հանդիպման արդյունքները Գորիսում գայլերի հարձակումից տուժածներից մեկի վիճակը ծանր է Թրամփը կարծում է, որ Իսրայելը կհեռացնի զորքերը հարավային Լիբանանից Լինենք միասնական՝ Հայաստանում այլևս չեն գործում սահմանադրական սկզբունքները Թբիլիսյան խճուղում բախվել են «Mercedes»-ը և «Honda»-ն․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը Վրաստան-Հայաստան սահմանին ավելի քան 22 հազար ներկրված վարդ է կասեցվել Աջակցություն են հայտնում Գագիկ Ծառուկյանին ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot հրթիռային համակարգեր արտադրելու լիցենզիա․ Թրամփ Կհաշտեցնեմ ձեզ և ՌԴ-ին, ինչպես արեցի Հայաստանի և Ադրբեջանի դեպքում․ Թրամփը՝ Զելենսկուն Գայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա. «Սյունիք Նյուզ» Նահատակության խորհուրդը ժամանակից և տարածությունից դուրս է․ բոլոր ժամանակների մեջ է ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Ալբանիայում Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության Դիվանագիտական սկանդալի նախանշաններ Ռուբեն Մելիքյանը ծանուցում է ստացել Արսեն Ջուլֆալակյանը եզակի մարզիկներից է, որ նաև քաղաքացի է․ Երվանդ Բոզոյան (video) «Նիկո՛լ, դու չես ծերանալու․ Ծառուկյանի տունն իզուր աչքիդ տակ մի վերցրու»․ Նարե Սոսե (video) Հայաստանը մտնում է շատ վտանգավոր փուլ․․․ Երվանդ Բոզոյան (video) Ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ, ով իր ամբողջ կյանքում տեսել է ոչ թե վերնագրեր, այլ հորս գործերը. Էմմա Ծառուկյանի գրառումը Անդրանիկին տարա՛ն, Ծառուկյանին տարա՛ն, փողոցը դատարկ է․ էս ի՞նչ եք անում ընդդիմություն․ Բոզոյան (video) «Հենց հիմա Գագիկ Ծառուկյանի մյուս կենդանիներին էլ են սպանում»․ Վահե Մովսիսյան (video) Դիմում եմ Գագիկ Ծառուկյանի դուստրերին․ շտապեք հասնել այնտեղ․ Անժելա Թովմասյան (video) Սկանդալային բացահայտում է եղել․․․ Կաթողիկոսի դեմ ինչ նոր հարված են պատրաստում (video) «Ուժեղ Հայաստան» դաշինքի 106 պատգամավորության թեկնածու դիմել է ԿԸՀ՝ ներկայացնելով ինքնաբացարկ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am