Հունիսի 7-ին ով ընտրում է Նիկոլ Փաշինյանին, ըստ էության, ընտրում է «Ենի Ադրբեջան» կուսակցության նարատիվները. Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Ես կոչ եմ արել ու անում ժողովրդին ակտիվ գնալ ընտրության ու չընտրել Նիկոլ Փաշինյանին, որովհետև Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել Հայաստանի անկախության ու Անկախության հռչակագրի դեմ:
Հունիսի 7-ին ով ընտրում է Նիկոլ Փաշինյանին, ըստ էության ընտրում է «Ենի Ադրբեջան» կուսակցության նարատիվները: Ես ուղիղ ասում եմ, որովհետև ինձ ո՛չ մանդատ է պետք, ո՛չ պաշտոն, ես չեմ առաջադրվել, ինձ իմ հայրենիքն է պետք, ես հայրենիքի համար եմ պայքադում։
Փաստացի Նիկոլ Փաշինյանին ընտրելը հավասարազոր է Իլհամ Ալիևին ընտրելուն։
Ես Գարեգին Նժդեհի գաղափարախոսության ջատագովն եմ, իսկ նա ասել է. «Հայ ժողովուրդը երկու բան պետք է հասկանա.նախ՝ իր բոլոր դժբախտությունների պատճառը պետք է նախևառաջ իր մեջ փնտրի, երկրորդը՝ իրեն պետք եղած ուժը՝ հաղթանակներ կերտելու, խնդիրներ լուծելու, էլի պետք է փնտրի իր մեջ»:
Եթե մենք չուզենանք մեր հարցերը լուծել, հարևանը չի ուզի»:
