«Իսրայելն առանց թշնամու չի ապրում ու Իրանից հետո նոր թշնամի է փնտրում». Ֆիդան
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հարցազրույց է տվել պետական «Anadolu» լրատվական գործակալությանը։ Ի թիվս այլ հարցերի՝ նա անդրադարձել է Թուրքիա-Իսրայել հարաբերություններին։ Ֆիդանը նշել է, որ Իսրայելի քաղաքականության մեջ հակաթուրքական հռետորաբանությունը դառնում է ավելի տարածված։ Ֆիդանը մասնավորապես նշել է. «Իսրայելն առանց թշնամու չի ապրում ու Իրանից հետո նոր թշնամի է փնտրում»։
Թուրքիայի արտգործնախարարը նաև նշել է, որ Նեթանյահուի վարչակազմից բացի, ընդդիմության որոշ գործիչներ նույնպես փորձում են Թուրքիային դիտարկել որպես նոր թշնամի։ Ֆիդանը հայտնել է, որ նման մոտեցումն Իսրայելում սկսկում է վերածվել պետական ռազմավարության։
Նշենք, որ Թուրքիայի ու Իսրայելի հարաբերություններն սրվել են 2023-ի հոկտեմբերի 7-ից հետո, երբ սկսվել է Իսրայել-Պաղեստին հակամարտությունը։
Ermenihaber
