Ուրալում ադրբեջանական սփյուռքի նախկին ղեկավարը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
Ուրալում ադրբեջանական սփյուռքի նախկին ղեկավար Շահին Շիխլինսկին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում, նրա որդին՝ Մութվալա Շիխլինսկին՝ 8 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու գործով։
Մարտի սկզբին Շահին Շիխլինսկին արդեն դատապարտվել էր 22 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում՝ «սպանության և սպանության փորձի մեղադրանքով»։ Նա դատապարտվել է 24 տարվա ազատազրկման՝ համակցված դատավճիռներով։ Առաջին չորս տարին նա կանցկացնի բանտում, մնացածը՝ խիստ ռեժիմի գաղութում։
