Հրամայական է է սփյուռքահայության համախմբումը համազգային նպատակների շուրջ. կոչ-հայտարարություն

Սփյուռքի զորաշարժի խորհրդաժողովը կոչ-հայտարարությամբ է հանդես եկել։

«Ապրիլի 11-12-ը Փարիզում կայացավ Սփյուռքի ազգային զորաշարժին նվիրված խորհրդաժողով՝ Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքի 26 երկրներից ժամանած ավելի քան 150 հեղինակավոր մտավորական, քաղաքական, հանրային եւ համայնքային գործիչների մասնակցությամբ: Խորհրդաժողովը հանգամանալից քննեց համազգային մարտահրավերների եւ աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ներկայիս պատկերը եւ համահայկական օրակարգերի շուրջ զորաշարժի անհրաժեշտությունը:
Խորհրդաժողովի բացման նիստին տեսաերիզով իրենց ողջույնի խոսքերը հղեցին Գարեգին Բ եւ Արամ Ա Վեհափառները, Արցախի հանրապետության խորհրդարանի նախագահ, Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանը: Խորհրդաժողովին հաջողության մաղթանք փոխանցեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
Չորս կետերից բաղկացած օրակարգի շուրջ քննարկումից հետո խորհրդաժողովը կատարեց համապատասխան հաստատումներ, ընդգծեց առաջնահերթություններն ու այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

Գ ՀԱՅԱՍՏԱՆ–ՍՓՅՈՒՌՔ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ ԵՎ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ

Ազգային արժեքային համակարգը Հայաստանի Հանրապետության եւ ամբողջ հայ ազգի ուժի հիմնական աղբյուրն է: Այն պետք է համարել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մշակման եւ համահայկական օրակարգի անփոխարինելի հիմքը: 44-օրյա, ինչպես նաեւ Արցախի վերջին պատերազմներից եւ հայաթափումից հետո, Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը սփյուռքահայության մոտ առաջացրել է խոր հիասթափություն եւ հուսախաբություն, որի հետեւանքները նկատելի են Սփյուռքի՝ Հայրենիքից հեռանալու մտահոգիչ միտումներում: Խիստ դատապարտելի է ՀՀ ներկայիս իշխանությունների կողմից կազմակերպված Սփիւռքն անտեսելու, պառակտելու եւ Հայրենիքին նրա զորակցությունն արհամարհելու վնասակար քաղաքականությունը: Մտահոգիչ է նաեւ ՀՀ իշխանությունների կրավորական կեցվածքը Միջին Արեւելքի գոյութենական վտանգներ ապրող հայկական գաղութների նկատմամբ: Առ այդ, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների առաջնահերթություններն են.

— Հայաստան-Սփյուռք ռազմավարական գործակցություն. Վերականգնել եւ որակական նոր մակարդակի բարձրացնել կառույցային (ինստիտուցիոնալ) կապերը Սփյուռքի հետ։
— Համահայկական կարողականության եւ ցանցային հնարավորությունների օգտագործման արդյունավետ մեխանիզմների ստեղծում. Ապահովել Սփյուռքի մասնագիտական մարդուժի առավելագույն մասնակցությունը պետական զանազան նախագծերում եւ օղակներում՝ պատասխանատվություններ ստանձնելու հեռանկարով։
— Հայաստան-Սփյուռք միասնական տարածքի ձեւավորում. Քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, գիտական, ռազմարդյունաբերական, տեղեկատվական եւ կրթամշակութային միասնական քաղաքականության մշակում եւ գործադրում։ Այս իմաստով մեծ է Սփյուռքի մասնագիտական մարդուժի դերը հայկական փափուկ ուժի կիրառման մեջ։
— Արեւմտահայերենի վտանգված լինելու պարագան. Արեւմտահայերենի պաշտպանության ու զարգացման գործը ենթադրում է ոչ միայն Սփյուռքի, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության ներգործոն դեր:
— Սփյուռքի դերակատարության բարձրացում. Մասնագիտական քննարկման նյութ դարձնել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման եւ համահայկական հարցերի հետապնդման մեջ սփյուռքահայության դերակատարության հնարավոր տարբերակները՝ հասնելու համար ՀՀ-ում համազգային համախոհության եւ երկրի քաղաքական համարգից ներս իրավական լուծումների։

Դ. ՍՓՅՈՒՌՔԻ ԶՈՐԱՇԱՐԺ ԵՎ ՎԵՐԱՇԽՈՒԺԱՑՈՒՄ՝ ՀԱՆՈՒՆ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ

Համահայկական օրակարգերի նկատմամբ Սփյուռքի միասնականության, հզորացման եւ վերակազմակերպման անհրաժեշտությունն աներկբա է:

Հրամայական է է սփյուռքահայության համախմբումը համազգային նպատակների շուրջ, սփյուռքյան կառույցների եւ առհասարակ գործելակերպի արդիականացումը, գաղութների միջեւ ուղղակի համագործակցությունը եւ ներուժի հետեւողական ամրապնդումը: Սփյուռքի վերակազմակերպման գործընթացում հատկապես կենսական է երիտասարդության լիարժեք ներգրավումը:

Սփյուռքի զորաշարժը պետք է կատարվի ռազմավարական ծրագիրների շուրջ՝ նկատի ունենալով հետեւյալ առաջնահերթությունները.

— Աշխարհասփյուռ հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության հզորացում՝ իբրեւ մեկ ազգի երկու բաղադրամասեր։
— Ազգային պետություն կերտելու գործընթացի սատարում։
— Հայ Դատի եւ համազգային նպատակների հետապնդում:

Վերոնշյալ հաստատումների եւ մատնանշված առաջնահերթությունների լույսի տակ Սփյուռքի ազգային զորաշարժին նվիրված խորհրդաժողովը շեշտում է, որ ներկա աշխարհաքաղաքական բարդ պայմաններում Սփյուռքի կենսունակությունն ու հզորությունն անքակտելիորեն կապված են Մայր հայրենիքին։

Մեր միասնականությունը պետք է խարսխվի հավերժական ազգային արժեքների եւ պետականության ամրապնդման տեսլականի վրա՝ իբրեւ համընդհանուր օրակարգ։ Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի ազգային-պետական շահերը եւ նպատակները անքակտելի են։
Մենք մերժում ենք ներկայիս իշխանությունների որդեգրած պառակտիչ եւ վանողական մոտեցումները։

Փոխարենը, կոչ ենք ուղղում՝ ստեղծելու առողջ, համակարգված եւ հավասարակշռված հարաբերություններ, որոնք միակ երաշխիքն են հզորացնելու հայ ազգը եւ անսասան պահելու հայկական պետականությունը։ Մեր ներուժը պետք է ծառայի բացառապես համազգային նպատակներին՝ ապահովելով հայության անվտանգ եւ երաշխավորված ապագան։

Առ այդ, կարեւորում ենք ՀՀ բոլոր քաղաքացիների, անկախ իրենց գտնվելու վայրից, մասնակցությունը ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին։ Կոչ ենք անում արտերկրում գտնվող Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին իրենց միջոցներով գնալ Հայաստան եւ մասնակցել ընտրություններին։

Անհրաժեշտություն է փոխել ՀՀ գործող իշխանությունների ապազգային ուղեգիծը եւ հաստատել պետության զարգացման ազգային-պետական ուղեգիծ»,- ասվում է հայտարարությունում։

դիտվել է 158 անգամ
Լրահոս
Արշակ Սրբազանի գործով վաղը հրավիրված է առաջին դատական նիստը․ փաստաբան Ռուսաստանն անցավ կոշտ քայլերի․․․ ինչ է սպասվում Փաշինյանի հաջորդ գործարարին․ Նաիրա Զոհրաբյան (video) Սարսափելի վիճակ է Լիբանանում․ 10 րոպեում ԱՄՆ-ի հարվածի պատճառով 300 զոհ և 1000 վիրավոր ունեինք (video) Փաշինյանը ընտրակաշառք է բաժանում․․․․ (video) Ինչու է Փաշինյանն ամեն գնով շտապում Թուրքիա. ի՞նչ է լինելու ապրիլի 17-19-ը. Հայկ Նահապետյան (video) «Ջերմուկի» պատմությունը` Վլադիկավկազում. ՌԴ ՔԿ-ն վերաբացել է գործը Սորոսի կազմակերպությունը զավթել է իշխանությունը Հունգարիայում․ Իլոն Մասկ Իշխանության հարցը չի կարող լուծվել պարզ կերպերով․ Տեր Իսահակ Պողոսյան Արշակ սրբազանի գործով ապրիլի 14-ին հրավիրված է 1-ին դատական նիստը․ Արսեն Բաբայան Հունգարիան ընտրեց փոփոխությունը, շուտով Հայաստանում. Նարեկ Կարապետյան #ՈՒՂԻՂ․ Հանդիպե՞լ են Բաքու գնացած հայերը Բակո Սահակյանին և Ռուբեն Վարդանյանին․ Նաիրա Զոհրաբյան (video) Երբ հիվանդանոցը դառնում է բիզնես. արդյո՞ք տնօրենը պարտադիր պետք է լինի բժիշկ. AntiCor Ուրալում ադրբեջանական սփյուռքի նախկին ղեկավարը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման Երկրին ոչ թե խոսացողներ, այլ գործ անողներ են պետք. Գևորգ Դանիելյան Հրամայական է է սփյուռքահայության համախմբումը համազգային նպատակների շուրջ. կոչ-հայտարարություն Նաև Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի, տեղահանված հայրենակիցների՝ ՀՀ-ում քաղաքացիական իրավունքների պաշտպանության հարցեր. կոչ-հայտարարություն Ո՞վ հաղթեց Հունգարիայի ընտրություններում, և ինչո՞ւ Օրբանը պարտվեց Ողբերգական դեպք՝ Երևանում. Արաբկիր վարչական շրջանում հայտնաբերվել է տղամարդու մարմին. Շամշյան «Դրանով ճանապարհ են բացում ադրբեջանական ոճրագործությանը և կեղծիքներին» Արագածոտնի մարզում «Opel»-ը բախվել է հողաթմբերին և գլխիվայր շրջվելով՝ բախվել ծառին. կան վիրավորներ Լիբանանում Իսրայելի հարձակումներից նոր զոհեր են գրանցվել Շիրակում ողբերգական վթարից տուժածների վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր «Դու այս ի՞նչ արեցիր, ա՛յ տղա, այս ի՞նչ արեցիր». Աշոտ Մինասյան «Երկաթ» Անհրաժեշտություն է փոխել ՀՀ գործող իշխանությունների ապազգային ուղեգիծը եւ հաստատել պետության զարգացման ազգային-պետական ուղեգիծ. կոչ Ադրբեջանում գերիների հարցն ենք բարձրացրել՝ նշելով, որ այն չի տեղավորվում խաղաղության օրակարգում. Նաիրա Սուլթանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am