Նախագիծ. Կառավարությունն ԱՆԻՖ-ին 9,8 մլն դոլար կտա, որ վերջինս մարի պարտքերը. Hetq.am

Կառավարությունը ծրագրում է «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» պետական ներդրումային ֆոնդից վերցնել վերջինիս ունեցած 3,7 մլրդ դրամը (Կենտրոնական բանկի ներկա փոխարժեքով՝ 9,8 մլն դոլար) եւ փոխանցել պետբյուջե: Այս մասին գրում է Հետքը։

Այս գումարից 3,61 մլրդ դրամը գոյացել է մասնավոր 4 ընկերություններից հետ ստացած դրամական միջոցներից: Այս եւ այլ ընկերություններում պետական ֆոնդը ժամանակին միլիոնավոր եւ նույնիսկ միլիարդավոր դրամների ներդրումներ էր արել՝ դառնալով դրանց համասեփականատեր: 2025-ի օգոստոսին Կառավարությունը ներդրումները հետ ստանալու գործընթաց էր նախաձեռնել, ինչից հետո ֆոնդը հետ է ստացել 3,61 մլրդ դրամ:

Պետբյուջե փոխանցվելիք 3,7 մլրդ դրամից շուրջ 90 մլն դրամն էլ ներդրումային ֆոնդի դրամային հաշիվներին առկա գումարի մնացորդն է:

Հիշեցնենք, որ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդի նպատակը եղել է կորոնավիրուսի համավարակի ազդեցության պայմաններում ՀՀ տնտեսական ակտիվության բարձրացումը, աշխատատեղերի ստեղծումը, արտահանման խթանումը, Հայաստանի մարզերի զարգացումը: Այս ֆոնդի մասնակիցը, այսինքն՝ նրա թողարկած փայերի սեփականատերը, պետությունն է՝ ՀՀ-ն, որը պետբյուջեից գումարներ էր «սրսկում» ֆոնդ, իսկ հետո դրանք ներդրվում էին տարբեր ընկերություններում:

2020 թ. Կառավարությունը սահմանել էր, որ ֆոնդում պետության մասնակցության առավելագույն ժամանակահատվածը 10 տարին է, ընդ որում՝ առաջին 5 տարում ֆոնդը պետք է ներդրումներ կատարեր պետական միջոցներով, իսկ հաջորդող 5 տարում պիտի իրականացվեր ֆոնդի ակտիվների իրացում (լիկվիդացիա) եւ պետության փայերի մարում: Այլ կերպ ասած՝ այսուհետ ներդրումներ այլեւս չեն կատարվելու (առաջին 5 տարին ավարտվել է), սկսվել է ֆոնդի ակտիվների լիկվիդացիան:

2021-2023 թթ. ֆոնդը, իսկ ավելի կոնկրետ՝ դրա կառավարիչը, որը պետական ընկերություն է («Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ) 10 մասնավոր ընկերություններում կատարել է 6,6 մլրդ դրամի ներդրում: Բացի սրանից՝ պետական ֆոնդը շուրջ 2,97 մլն դոլար է ներդրել ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդում (այստեղ ներդրվող գումարները հետագայում օգտագործվում են՝ Հայաստանում գործող փոքր եւ միջին ձեռնարկություններում ներդրումներ անելու համար։):

Ինչպես ասվեց, 2025-2026 թթ. «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդը մասնավոր ընկերություններից հետ է ստացել 3,61 մլրդ դրամ, իր հաշիվներին էլ ունեցել է շուրջ 90 մլն դրամ:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Ամառը երկարել է մեկ ամսով․ Լևոն Ազիզյան ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ է տրամադրել Լիբանանին Վաշինգտոնում կայանալիք բանակցություններից առաջ Թուրքիայում դրական են խոսել Հայաստանի հնարավոր համագործակցության մասին Վաղարշապատի կրակոցների թիրախում քրեական աշխարհում հայտնի Մխոն է Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Չեմ կարող լռել, կոկորդս սեղմվում է Ոստիկանական ուժեր են կենտրոնացնում Օպերայի տարածքում Ջուր չի լինի Մահաբերի ուղևորությունը պետական գործառույթի հետ կապ չուներ, կապված էր քաղաքական գործունեության հետ Բանակցությունների առաջին փուլն ավարտվել է. Թեհրանը ներկայացրել է իր «կարմիր գծերը» Նախագիծ. Կառավարությունն ԱՆԻՖ-ին 9,8 մլն դոլար կտա, որ վերջինս մարի պարտքերը. Hetq.am Զրո կարեկցանք ունի իր համար զոհված հերոսների ծնող ծեծող, ընդդիմությանը ճնշող ոստիկանների նկատմամբ․ Մուրազի Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Եթե այդպես է, ապա մեր տարածաշրջանում հասունանալու է բոլորովին նոր, աննախադեպ իրավիճակ. Գեղամյան Էջմիածնի գլխավոր հրապարակում հնչել են կրակոցներ. դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ Ցավակցում եմ Փաշինյանի ՇԱՌասյանը զոհ դարձած քաղաքացու ընտանիքին. Քրիստինե Վարդանյան Հայկ Սարգսյանին կանչել են վարչություն՝ «հաշիվ պահանջելու» Բանակցությունների ֆոնին մի քանի նավեր են անցել Հորմուզի նեղուցով․ CNN Երեկվա վթարի հետեւանքով տուժած երիտասարդը Գյումրիից տեղափոխվել է Երեւան. պետք է վիրահատվի Մեշհեդում բարձրացվել է կանաչ դրոշ ԱՄՆ Կոնգրեսում Սպիտակ տան բժշկին կոչ են արել ստուգել Թրամփի հոգեկան առողջությունը Հավատարիմ են Վաշինգտոնում համաձայնեցված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին․ Հաջիև Կալաս․ Աջակցությունը «չի կարող միակողմանի լինել» Իսրայելը հարվածել է Լիբանանին «Էս մարդն անգամ մարդկանց մահերի վրա է անամոթաբար միավորներ հավաքում՝ ընդգծելով, որ մահերի պատճառն էլ է իրենց «լավ աշխատանքը»». Արմեն Հովասափյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am