TRIPP նախագծի իրականացումը կարող է փոխել տրանսպորտային և ընդհանուր տարածաշրջանային դինամիկան․ Հաջիև
Գաբալայում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում երկկողմանի կլոր սեղանի ձևաչափով հանդիպում է անցկացրել Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների հետ։
Ըստ APA-ի՝ հանդիպման ընթացքում Հիքմեթ Հաջիևը մտքեր է փոխանակել մասնակիցների հետ և պատասխանել հայկական պատվիրակության հարցերին։
Կարևորվել են երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների զարգացումը և Ադրբեջանի միջոցով Հայաստանին տարանցիկ ապրանքների մատակարարումը։ Ընդգծվել է, որ TRIPP նախագծի իրականացումը կարող է փոխել տրանսպորտային և ընդհանուր տարածաշրջանային դինամիկան։
