Փաշինյանը՝ 6 մարդու կյանք խլած ավտովթարի մասին
Իհարկե, շատ տխուր իրադարձություններ են տեղի ունեցել: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ապրիլի 10-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին։
«Խնդրում եմ՝ ճանապարհներին լինել հնարավորինս զգույշ և պահել երթևեկության կանոնները։ Հիմա ճանապարհների լավ վիճակը երբեմն լրացուցիչ գայթակղություն է վարորդների համար ավելի արագ վարել մեքենաները, ինչը բերում է շատ ցավալի, շատ ցավալի դեպքերի»,- ասել է նա:
Հիշեցնենք՝ Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 11 քաղաքացի: Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով 5 երեխա հոսպիտալացվել է, որոնցից երկուսի կյանքը փրկել չի հաջողվել: Կազմակերպվել է տուժած 3 երեխայի տեղափոխումը երևանյան բուժհաստատություն: Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծանր և ծայրահեղ ծանր, նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Պատահարից գրանցվել է 6 քաղաքացու մահ:
https://www.facebook.com/watch/live/?ref=watch_permalink&v=1326751682840684&t=0
