Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը գրում է․ «Հաղբատավանքի արևելյան պատին պահպանվել են որմնանկարներ։ Խորանի գմբեթարդում պատկերված է Քրիստոսի մեծ նկար՝ Բարեխոսության պատկերագրությամբ։ Նրա ձախ կողմում կանգնած է Սուրբ Մարիամ Աստվածածինը, իսկ աջ կողմում՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչը։
Քրիստոսը ներկայացված է որպես մարդկության Փրկիչ՝ զարդարված գահին նստած։ Նրա աջ ձեռքը բարձրացված է օրհնության համար, իսկ ձախ ձեռքում պահում է բաց Ավետարան։ Ավետարանում պահպանվել են գրություններ, որոնք հետաքրքիր առանձնահատկություն ունեն․ դրանք երկլեզու են՝ աջ էջում հայերեն, ձախում՝ վրացերեն։
Գրվածքը վերցված է Հովհաննեսի Ավետարանից․
«Ես եմ աշխարհի լույսը. ով ինձ հետևի, խավարի մեջ չի քայլի, այլ կունենա հավիտենական կյանք»։
Քրիստոսի երկու կողմերում պատկերված Աստվածամայրն ու Հովհաննես Մկրտիչը միջնորդում են՝ խնդրելով, որ Տերը ողորմած լինի մարդկանց հանդեպ։
Նույնպիսի պատկերագրությամբ որմնանկար կա նաև Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցում, սակայն այնտեղ այն գտնվում է արևմտյան պատին»։
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան
Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը
Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը