«Նա իմ մայրը չի, պոյեզի միջի անբարոյական կին է». Մարտունեցի տղամարդը խեղդամահ է արել մորը

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է Հովհաննես Ս.-ի գործի դատական քննությունը: 48-ամյա Հովհաննեսը բնակվել է մոր՝ Գրետայի հետ: Վերջինս տեսողական ու առողջական այլ խնդիրներ է ունեցել, նրան խնամել, նրա համար հոգ են տարել ծանոթները, իսկ որդին ՝ Հովհաննեսը, մոր խնամքով չի զբաղվել, նրան «որպես մայր չի ընդունել», հաճախ վիճել է հետը, սպառնացել է սպանել, բայց մայրը հաշտվել ու համակերպվել է որդու հետ: Հովհաննեսը, ըստ դատական ակտի, մշտական աշխատանք չի ունեցել, հաճախ մորից է գումարներ պահանջել: Գրետան, վախենալով որդուց, իր ոսկե զարդերը, խնայած գումարներն ու փաստաթղթերը որդուց թաքցնելու համար պահ է տվել ծանոթուհուն: 2017 թվականի հունիսի 18-ին, ժամը 19-ի սահմաններում Հովհաննես Ս.-ն մոր հետ հերթական վիճաբանության ժամանակ մորը սպանելու դիտավորությամբ պղնձե մեկուսիչով մալուխը փաթաթել է մոր պարանոցին, հանգույցով ձգել ու խեղդամահ է արել նրան: Երբ մոր ծանոթ Համբարձումը զանգել է նրա հեռախոսին, Հովհաննեսն անջատել է հեռախոսը: Համբարձումը անհանգստացել է Գրետայի համար, գնացել է նրանց տուն: Հովհաննեսին տեսել է լոգարանից դուրս գալիս: Ցանկացել է ներս մտնել, տեսնել՝ ինչպես է Գրետան: Բայց Հովհաննեսը նրան թույլ չի տվել առաջ գնալ ու տանից դուրս է հանել, իսկ ինքը դիմել է փախուստի: Համբարձումը, Հովհաննեսի շփոթված ու անհանգիստ վիճակը կասկածելի համարելով, ահազանգել է ոստիկանություն: Ոստիկանները մտել են ներս ու Գրետային հայտնաբերել են մահճակալի վրա՝ մալուխով խեղդամահ արված վիճակում: Հովհաննեսին մեղադրանք էր առաջադրվել մորը դիտավորյալ սպանելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Նախաքննության ընթացքում Հովհաննեսն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե դեպքի օրն ինքը տուն է գնացել, տանը մարդ չի եղել: Իր մայր Գրետան գտնվում է Ռուսաստանում: Իր հետ ապրել է մի ծանոթ կին՝ նա խնդրել էր ժամանակավորապես օթևան տալ իրեն: Հովհաննեսը պնդել է, թե մարդ չի սպանել, իրենց բնակարանում խեղդամահ արված կինն իր մայրը չէ, խեղդամահ անողն էլ ինքը չի… Տուժողի իրավահաջորդը հայտնել է, թե Հովհաննեսն իր խորթ եղբայրն է, իսկ Գրետան իր մայրն է: Մայրը Հովհաննեսի հետ ապրում էր նույն բնակարանում՝ Մարտունիում: Հովհաննեսը միշտ ճնշել է մորը, ծեծել է, նա ցանկանում էր, որ մայրը շուտ մահանա, որպեսզի տունը վաճառի: Նա մորից էր պահանջում իր ծխախոտի ու խմիչքի փողը: Գործով վկա Համբարձում Մ.-ն հայտնել է, թե Գրետային ճանաչել է մոտ հինգ տարի: Միասին այցելել են աղթքի… Հովհաննեսը ասում էր, թե Գրետան իր մայրը չի, նա պնդում էր, թե ինքը քույր, եղբայր ու մայր չի ունեցել: Գրետան տեսողական խնդիրներ ուներ, Հովհաննեսը նրան ոչ միայն չէր պահում, չէր օգնում, այլև հաճախ ծեծում էր: Դեպքի օրը ինքը զանգել է Գրետային, բայց հեռախոսներն անջատել են: Ինքն անհանգստացել, գնացել է նրանց տուն: Հովհաննեսը թույլ չի տվել ներս մտնել: Ասել է, թե սպասում է իր սիրածին: Հովհաննեսի անհանգիստ վիճակն իրեն կասկածելի է թվացել, ինքը գիտեր, որ նա հաճախ էր մորը սպառնում, թե սպանելու է: Երբ Հովհաննեսն անհանգիստ ու շփոթված վիճակում հեռացել է, ինքը զանգել է ոստիկանություն… Հարևանուհիները հայտնել են, որ Գրետայի բնակարանից միշտ լսվել են Հովհաննեսի գոռգոռոցի ու վիճաբանության ձայները, դա շատ անհաշտ ընտանիք էր: Գրետան բողոքում էր Հովհաննեսի վատ վերաբերմունքից, պատահել է՝ ոստիկանություն է կանչել, բայց հետո բողոքը հետ է վերցրել, նա չէր ցանկանում, որ Հովհաննեսը պատժվի: Գրետան մշտապես վախենում էր Հովհաննեսից… Հարևաններից մեկին Հովհաննեսն ասել է, թե Գրետան իր մայրը չէ, նա «պոյեզի միջի անբարոյական կին է»… Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ՝ Հովհաննես Ս.-ն հանցավոր արարքը կատարել է ցնորազառանցական ապրումների ազդեցության տակ: Նա ճանաչվել է անմեղսունակ: Անմեղսունակության վիճակում քրեական օրենքով արգելված արարք կատարած Հովհաննես Ս.-ն ազատվել է քրեական պատասխանատվությունից ու պատժից: Նրա նկատմամբ կիրառվել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց՝ հարկադիր բուժում հոգեբուժական կլինիկայի հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում: 1in.am

դիտվել է 85 անգամ
Լրահոս
Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց. փաստաբան Դատարանները չեն կարող որոշել հոգևորականների կանոնական կարգավիճակը․ Արա Զոհրաբյան Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով (video) #ՈՒՂԻՂ․ «Վատ լուր Փաշինյանի համար․ ռուսներն իրենց գործը համարյա վերջացնում են»․ Տիգրան Չոբանյան (video) «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Հայաստանի պետականությունը որևէ մեկի քաղաքական առաքելությունը չէ. Հակոբյան Մենք պատրաստ ենք, միա՛յն օրն ասեք․ Նարեկ Կարապետյան Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ «Սրբազան պայքարի» գործովյուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ «Ժողովուրդ» Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ» ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ» Թուրքիան փորձում է նոր դեր ստանձնել տարածաշրջանային անվտանգության հարցերում․ Զաքարյան Ի՞նչ ունեցվածք ունի «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Հայկ Սուքիասյանը․ «Ժողովուրդ» Ճնշում են բոլոր կողմերից․ «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 23-ին, ժամը 17:30-ին Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ» Բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար Դատարանը կարճել է գործերի վարույթները Հանձնարարական է իջեցվել․ «Հրապարակ» Արևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել․ «Հրապարակ» Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am