306 միլիոն դրամ՝ դատախազության վարչական շենքերի անվտանգության համար. ո՞ր հայտնի կապալառուի հետ է կնքվել պայմանագիրը. «Փաստինֆո»

ՀՀ դատախազությունը պայմանագիր է կնքել «Սուր և Նիզակ» ՍՊ ընկերության հետ անվտանգության ապահովման ծառայությունների ձեռք բերման համար։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է պաշտոնական բաց աղբյուրներում հրապարակված փաստաթղթերից։

Ընկերությանը տրամադրվել է 306 միլիոն դրամ, իսկ պայմանագիրը կնքվել է էլեկտրոնային աճուրդի միջոցով։

Պայմանագրից տեղեկանում ենք, որ պահպանման օբյեկտներ են հանդիսանում ՀՀ դատախազության վարչական շենքերը, իսկ պահպանությունն իր մեջ ներառում է շենքերի, շինությունների, կառույցների, դրանց բակային և հարակից տարածքների հսկողության, պահպանության և անվտանգության ապահովումը։ Վարչական շենքերը պահպանողները պարտավոր են շուրջօրյա ծառայության միջոցով կանխարգելեն, կանխեն և կասեցնեն պահպանվող օբյեկտում իրավախախտումները, հնարավոր հակաիրավական ոտնձգությունները և այլ համանման երևույթներ, ապահովեն պահպանվող տարածքում գտնվող անձանց պատշաճ վարքագիծը, կանխեն նյութական արժեքների չարտոնված տեղաշարժը և իրականացնեն պահպանության ենթակա օբյեկտի, գույքի ու նյութական արժեքների, քրեական վարույթների, նյութերի, իրեղեն ապացույցների պահպանությունը, անմիջապես արձագանքեն արտակարգ իրավիճակների դեպքում՝ այդ մասին անհապաղ տեղեկացնեն ՀՀ ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն։

Ինչ վերաբերում է ՍՊ ընկերությանը, ապա նշենք, որ այն Վիկտորյա Մելիք-Սարգսյանի ընկերությունն է, որը հանդիսանում է Արմավիրի մարզի դատախազության նախկին ավագ դատախազ Արսեն Կոստանդյանի կինը, դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի դուստրը։

Ի դեպ, «Հետք»-ի փոխանցմամբ՝ Վիկտորյա Մելիք-Սարգսյանն ունի նաև այլ ընկերություններ՝ «Անգա գրուպ» և «Մանակ» ՍՊ ընկերությունները։

Դատավորի դստեր ընկերություններից մեկը 2020 թվականից սկսած միլիոնավոր դրամներով հանդերձանք է մատակարարել ուժային ու իրավական տարբեր գերատեսչությունների, այդ թվում՝ ՀՀ ՊՆ-ին, ՊԵԿ-ին, ԱԻՆ-ին, ԱԱԾ-ին։

դիտվել է 126 անգամ
Լրահոս
Երևանի քաղաքապետարան, դուք ընդհանրապես վերահսկո՞ւմ եք, թե ինչ է կատարվում քաղաքի ճանապարհներին․Գայանե Պապոյան Տարածաշրջանային տնտեսական հարթակը ադրբեջանական քարոզչության խոսափողի վերածելը հերթական արտաքին քաղաքական պարտությունն է Ռուսաստանի ութ տարածաշրջաններում միգրանտներին կարգելեն տաքսի վարել Թուրքիայում մետալուրգիական գործարանում պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է Բիչախչյանը պարզաբանել է Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին չմասնակցելու պատճառը Թուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը Մեր պայքարը չի կասեցվելու. Սամվել Կարապետյան Պետք է սրանց հեռացնել. Հրայր Կամենդատյան Հանուն Փաշինյանի զեղչ կանեմ․ Ադրբեջանցի վաճառողը՝ հայ գնորդին 2020 թ-ին էլ էին ասում, որ նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան Չափազանց կարևոր է, թե ինչ նպատակներ ես դնում քո առջև պարտությունից հետո. Գառնիկ Դանիելյան Ուշադրություն․ կա փակ ճանապարհ Բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ» ընկերության բենզին տեղափոխող ավտոցիստեռնը Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում 10 ժամ ջուր չի լինելու Տվյալների մշակման կենտրոններն ու էներգետիկ անվտանգությունը. քաղաքագետ Անկախ ներսի ու դրսի թշնամիների ցանկությունից՝ նրանք պայքարել են․ Աբրահամյան Գերմանիայի կանցլեր Մերցի կուսակցությունը երկրի նախագահի պաշտոնում առաջադրել է Իլզե Այգներին Սահմանափակումներ են մտցվել Գերեզմանը հայտնաբերել է թալանված Արցախի հանրային խորհուրդը պահանջում է հստակ քայլեր Կոտայքի մարզում ավտովթարի հետևանքով մահացածը 23-ամյա բլոգեր Սվետլանա Առաքելյանն է Հայաստանն առաջին մեդալն է ապահովել ՀԷԿ-ում 51-ամյա վարպետը էլեկտրահարվել է․ նրա առողջական վիճակը ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am