Հայտնի է՝ ովքեր են Ադրբեջան մեկնած ՀՀ պատվիրակները

2026 թվականի ապրիլի 10-12-ը, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում, Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ Ադրբեջանում տեղի կունենա հերթական երկկողմ կլոր սեղանը։

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը շարունակում է խթանել երկխոսությունն ու ուղիղ ներգրավվածությունը Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև։ Այս առիթով հայկական պատվիրակությունը Ադրբեջան է ժամանել ցամաքային սահմանով՝ անցնելով պաշտոնապես սահմանազատված և սահմանագծված հատվածով, հետևելով սահմանային ու անձնագրային վերահսկողության բոլոր համապատասխան ընթացակարգերին։

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև երկխոսությունն ընթանում է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Ադրբեջանի, Հայաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների եռակողմ գագաթնաժողովում հաստատված երկկողմ խաղաղության օրակարգի շրջանակներում։

Հանդիպման օրակարգը ներառում է քննարկումներ խաղաղության գործընթացի ներկա վիճակի, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների կողմից իրենց երկրներում իրականացված գործողությունների ու դրանց արդյունքների, ինչպես նաև՝ տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Առանձին նիստեր կնվիրվեն հանրային շրջանակներում խաղաղության առաջմղմանն ուղղված ջանքերին և խաղաղության գործընթացի հաջորդ փուլերում վստահության մակարդակի բարձրացմանը։

Հայաստանյան կողմի մասնակիցներն են․

Արեգ Քոչինյան – «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի նախագահ, համակարգող
Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ
Նաիրա Սուլթանյան – Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն
Նարեկ Մինասյան – «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի ասոցացված փորձագետ
Սամվել Մելիքսեթյան – «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի փորձագետ
Ստեփան Գրիգորյան – Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ
Էդգար Վարդանյան – «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի ասոցացված փորձագետ
Ռոբերտ Ղևոնդյան – «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի փորձագետ
Լուսինե Խառատյան – Գրող, մշակութային մարդաբան
Նելլի Մինասյան – Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, թուրքագետ
Դավիթ Ստեփանյան – 1in.am-ի քաղաքական մեկնաբան, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ
Ռուբեն Բաբայան – Երևանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար
Էլեոնորա Սարգսյան – Խաղաղության և գենդերային հարցերի փորձագետ, երիտասարդական աշխատող
Նաիրա Մարտիկյան – JAMnews-ի հայաստանյան գրասենյակի խմբագիր և տնօրեն
Վազգեն Կարապետյան – «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի ծրագրերի ղեկավար
Տաթև Դանիելյան – Հայաստանի հանրային հեռուստաընկերության քաղաքական հաղորդումների գլխավոր խմբագիր և հաղորդավար
Արմեն Պետրոսյան – «Օրբելի» կենտրոնի տարածաշրջանային քաղաքականության փորձագետ
Ալեն Ամիրխանյան – Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) «Յակոբեան» բնապահպանական կենտրոնի տնօրեն
Նելլի Ռաֆայելյան – Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի լրագրոր, Հանրային հեռուստաընկերության օպերատոր

Ադրբեջանական կողմի մասնակիցներն են․

Ֆարհադ Մամեդով – Հարավային Կովկասի հետազոտությունների կենտրոնի տնօրեն, համակարգող
Ռուսիֆ Հուսեյնով – «Թոփչուբաշով» կենտրոնի տնօրեն
Ռամիլ Իսկանդարլի – Ադրբեջանի ազգային ՀԿ-ների ֆորումի խորհրդի նախագահ
Քամալա Մամեդովա – First News Media-ի (1news.az) գլխավոր խմբագիր
Ֆուադ Աբդուլաև – Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի առաջատար խորհրդական
Դիլարա Աֆանդիևա – Ադրբեջանում կանանց իրավունքների պաշտպանության միության, Կանանց խաղաղության և անվտանգության կենտրոնի ղեկավար
Քոնուլ Բադալովա – Տնտեսական բարեփոխումների վերլուծության և հաղորդակցության կենտրոնի գիտաշխատող
Զաուր Շիրիև – «Քարնեգի Ռուսաստան-Եվրասիա» կենտրոնի հրավիրյալ փորձագետ
Ռաուֆ Աղամիրզաև – Տրանսպորտի ոլորտի փորձագետ, Թվային զարգացման և տրանսպորտի նախարարությանն առընթեր հանրային խորհրդի անդամ
Գյուլբանիզ Գանբարովա – «Ադրբեջանի գյուղաբնակ կանանց ասոցիացիա» հասարակական միավորման նախագահ
Նազրին Ալիևա – «Մարդու իրավունքների աջակցության կենտրոն» հասարակական միավորման նախագահ
Սանան Ռզաև – CBC հեռուստաընկերության հաղորդավար
Էմին Ալիև – Trend լրատվական գործակալության գլխավոր խմբագիր
Մուրադ Մուրադով – «Թոփչուբաշով» կենտրոնի տնօրենի տեղակալ
Այթան Գահրաման – Բաքվի միջազգային մուլտիկուլտուրալիզմի կենտրոնի խորհրդական
Իլյաս Հուսեյնով – Քաղաքական վերլուծաբան
Գյուլշան Ախունդովա – «Կանայք, զարգացում, ապագա» հասարակական միավորման նախագահ
Օրխան Բաբաև – Հարավային Կովկասի հետազոտությունների կենտրոնի աշխատակից
Օրխան Ամաշով – AnewZ-ի գլխավոր խմբագրի տեղակալ և հաղորդավար
Եգանա Հաջիևա – Մամուլի խորհրդի վարչության անդամ

 

դիտվել է 331 անգամ
Լրահոս
Թուրքիայում ԱԲ-ով կպայքարեն կանանց ուղղված խտրականությունների դեմ Թուրքիայում կարևոր բանակցություններ են նախատեսվում․ Զելենսկի «Նոր անձնագրերը Երևանում հնարավոր կլինի ստանալ միայն երկու մոլում»․ Առաքելյան Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում նոր կարգավորումներ 36 ժամ ջուր չի լինելու ՔՊ-ական «գլադիատորի» եւ նախկին կնոջ վեճը դատարան է հասել Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Մահացել է Հրանտ Հակոբյանը Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը ցավալի պարտություն կրեց եզրափակիչում Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Իշխանական խմբակի զինանոցում մնացել են կրկեսային գազանամարտերը. «Ժառանգություն» Հերթական զեղծարարությունը՝ «TikTok»-ում Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Ինչո՞ւ են նրանք մեզ ատում Էրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին Զելենսկին կայցելի Թուրքիա Ուկրաինական զինուժի բեռնանավ են հարվածել Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը Խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց Այդ դեպքում դու երբեք մենակ չես զգա քեզ, դու վախ չես ունենա, կհասկանաս որ ամեն բան ժամանակավոր է․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան Արտակարգ իրավիճակ Սևանում Գևորգ Թամամյանը կարող է հայտնվել ԱՀԿ գլխավոր տնօրենի ընտրության եզրափակիչ եռյակում Նիկոլ Փաշինյանը հայտնվել է բազմաշերտ քաղաքական փակուղում Քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն հայտնաբերել են Մեսսին փոխո՞ւմ է ակումբը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ.Սարգսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am