Մոջթաբա Խամենեին ուղերձով կդիմի ազգին
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին մոտ ժամանակներս կարող է ուղերձով դիմել ազգին։ Այս մասին հայտնել է Հնդկաստանում Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Աբդուլ Մաջիդ Հաքիմ Իլահին։
«Նա իրեն շատ լավ է զգում, ամեն ինչ նրա վերահսկողության տակ է, իսկ հրադադարի մասին որոշումը կայացվել է նրա կողմից», – ընդգծել է Իլահին։
