Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի հետևում Հորմուզի նեղուցով նավերի անցման շուրջ պայմանավորվածությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Իրանին Հորմուզի նեղուցով նավերի անցման հետ կապված պայմանավորվածությունները չկատարելու համար և հավաստիացրել, որ շուտով նավթը կսկսի անցնել նեղուցով՝ Իրանի օգնությամբ կամ առանց դրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թրամփն այս թեմայի շուրջ մի քանի գրառում է արել իր Truth Social հարթակում։


«Տեղեկություններ կան, որ Իրանը վճար է գանձում Հորմուզի նեղուցով անցնող լցանավերից։ Լավ կլինի՝ նրանք դա անելիս չլինեն, իսկ եթե անում են, ապա լավ կանեն՝ հենց հիմա դադարեցնեն դա», – գրել է Թրամփը գրառումներից մեկում։

Այնուհետև նա քննադատել է The Wall Street Journal-ին, քանի որ նրանք գրել էին, որ Թրամփը «վաղաժամ հաղթանակ է հայտարարել Իրանում»։

«Դա իրականում հաղթանակ է, և դրա մեջ «վաղաժամ» ոչինչ չկա։ Իմ շնորհիվ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա, և շատ շուտով դուք կտեսնեք, թե ինչպես է նավթը սկսում հոսել՝ Իրանի օգնությամբ կամ առանց նրա, որևէ տարբերություն չկա», – գրել է նա։

Այնուհետև Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով անցումն ապահովելու հարցում Իրանը լավ չի կատարում իր պարտականությունները։

 

 

«Հորմուզի նեղուցով նավթ բաց թողնելու հարցում Իրանը շատ վատ աշխատանք է կատարում, ոմանք կասեին՝ անպատվաբեր։ Մենք այդպես չենք պայմանավորվել», – նշել է ԱՄՆ նախագահը։

ԱՄՆ-ն և Իրանն ապրիլի 8-ին հայտարարել են երկշաբաթյա հրադադարի մասին։ Կողմերը Պակիստանում պետք է բանակցություններ վարեն խաղաղության համաձայնագրի շուրջ։

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին․ Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (video) #ՈՒՂԻՂ. Ռուսաստանում Նիկոլին ասել են՝ «չգազազացնես քնած արջին». Դավիթ Ջամալյան (video) «Զադնի դնել չկա՛»․ ի՞նչ է առաջիկայում անելու Գագիկ Ծառուկյանը (video) Սպառնալիքներն ավելանում են․ Սուրեն Պապիկյանը թոհուբոհի մեջ է․ Գեղամ Մանուկյան (video) Իրանը կարող է համաձայնագիր կնքել Օմանի հետ Հորմուզի նեղուցի վերահսկողության վերաբերյալ Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները կրկին Ադրբեջան են մեկնել ցամաքային սահմանով «Փաշինյանը վախեցել է․ հիմա ում գրկում է հայտնվել» (video) ՌԴ-ն հնարավորություն ունի չշարունակել հարձակումները Զատկից հետո. Զելենսկին արձագանքել է Պուտինի կողմից հրադադարի հայտարարությանը Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի հետևում Հորմուզի նեղուցով նավերի անցման շուրջ պայմանավորվածությանը Կոտայքի մարզում բեռնատարը կոտրել է երկաթե արգելապատնեշներ. խցանումը հասնում է 10 կիլոմետրի Էլեկտրամատակարարումը կդադարեցվի Մի շարք բնակավայրերում ձյուն է տեղում Առաջիկա շաբաթներին լիդերության հիմնական առաքելությունը բացատրելն է, ոչ թե խոստանալը․ Հովհաննիսյան «Ընկերս ինձ մերժեց». Երևանում 15-ամյա աղջիկը «BMW»-ով բախվել է ծառին. նա տեղափոխվել է հիվանդանոց Ադրբեջանի բանակը մարտավարական վարժանքներ է անցկացրել Ընդդիմության առաքելությունը. թույլ չտալ իշխող ուժին հաղթահարել նվազագույն շեմը․ Օսկանյան Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Որքա՞ն տարածք է օկուպացրել Ադրբեջանը Սյունիքի հյուսիսում 2021-2023 թթ.․ «Հետք» #ՈՒՂԻՂ․ Պուտինը երեկ կարևոր քայլ արեց․ նոր անուններ են առաջ գալիս․ Հայկ Նահապետյան (video) Հանրային քրեական հետապնդում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի մրցույթում չարաշահումների գործով «Միասնության թևեր» նախաձեռնությունը և «ՀայաՔվե»-ն դադարեցրել են համագործակցությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am