Էրդողանի վախերը. Ի՞նչ կպատասխանի Գյուլը

Ուշագրավ տեղեկություններ են ստացվում Թուրքիայից: Անկարան կոչ է արել Ռուսաստանին և Իրանին ճնշում գործադրել Սիրիայի իշխանությունների վրա՝ դադարեցնելու ռազմական հարձակումն ապստամբների վերահսկողության տակ գտնվող Իդլիբում։ Դամասկոսը սկսել է հարձակումը՝ չնայած տարածաշրրջանում մարտական գործողություների սահմանափակման մասին միջազգային համաձայնագրին։ Իդլիբում է գտնվում մոտ 3 մլն մարդ։ Նոր կոնֆլիկտը կարող է տանել Թուրքիայի հետ հարավային սահմանին տեղահանված անձանց թվի մեծացման։ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ասել է, որ Ռուսաստանն ու Իրանը պետք է կատարեն պարտավորությունները համատեղ համաձայնագրի շրջանակում, որը կնքվել է Անկարայի հետ անցած տարի և նախատեսում է Իդլիբում դեէսկալացիոն գոտու ստեղծում։ Իդլիբում, Սիրիական բանակի կողմից դեէսկալացիայի գոտու սահմանները խախտելու մասին հաղորդագրությունների կապակցությամբ՝ Ռուսաստանի և Իրանի դեսպանները հրավիրվել են Թուրքիայի ԱԳՆ,– հաղորդում են թուրքական ԶԼՄ–ները՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։ Նշվում է, որ դեսպաններին խնդրել են՝ սիրիական իշխանություններին տեղեկացնել նման գործողությունների անթույլատրելիության մասին։ Թուրքական ԱԳՆ է հրավիրվել նաև ԱՄՆ հարցերով ժամանակավոր հավատարմատար Ֆիլիպ Քոսնեթը. պատճառը Սիրիական Արաբական Հանրապետության տարածքի իրադարձություններն են։ Թուրքական պարբերականներից մեկը նշում է, որ Անկարային անհանգստացնում են ԱՄՆ–ի կողմից անցկացվող քրդական ջոկատների զինվորական պատրաստականության վարժանքները։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահը նշել էր, որ Թուրքիայի և ԱՄՆ–ի միջև երկկողմանի իրավաբանական համաձայնագրերը «կորցնում են ուժը»։ Միաժամանակ Էրդողանը շարունակում է տարբեր հարցերով մեղադրանքներ հնչեցնել Վաշինգտոնի ուղղությամբ: Ամիսներ շարունակ Գյուլենին աջակցության հարցին գումարվել է մեկ այլ թեման: Թուրքական Halkbank-ի փոխտնօրեն Մեհմեթ Հաքանի կալանավորումը, որն անցած տարվա մարտին ձերբակալվել էր ԱՄՆ-ում ամերիկյան պատժամիջոցների շրջանցմամբ հօգուտ Իրանի բազմամիլիոնանոց տարանցումներ կազմակերպելու նպատակով դավադրության կասկածանքով, հանդիսանում է ոչ այլ ինչ, քան պետական հեղաշրջման նոր փորձ, կարծում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Նրանք, ովքեր չեն կարողացել հուլիսի 15-ին մեր երկրում հեղաշրջում իրականացնել, այժմ փորձում են դրա իրականացման համար այլ ուղիներ գտնել»,-ասել է նա՝ ելույթ ունենալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առջև։ Ծագումով Իրանից թուրք գործարար Ռեզա Զարաբը, ում հետ դավադրություն է կազմակերպել Հաքանը, արդեն խոստովանել է հանուն գործարքի կնքման Թուրքիայի ֆինանսների նախարարին 50 մլն դոլար կաշառք տալու փաստը։ Նա ցուցմունքներ է տվել նաև Էրդողանի դեմ։ Ներկա պահին ամերիկյան դատարանը Հաքանին մեղավոր է ճանաչել։ Թուրք բանկիրի դեմ վճիռը կհրապարակվի ապրիլի 11-ին։ Բացի սիրիական ճգնաժամից, արտաքին քաղաքական թեմաներից, Թուրքիայում ուշագրավ զարգացումներ են ներքաղաքական կյանքում: Ըստ ամենայնի, չնայած այն հանգամանքին, որ Էրդողանը երկրում ժողովրդականություն է վայելում, այնուամենայնիվ, նա, ըստ ամենայնի, որոշակի, վախեր, այնուամենայնիվ ունի: Թուրքիայի գործող և նախկին նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Աբդուլլահ Գյուլի միջև տարաձայնությունների խորացումը շարունակում է մնալ երկրի քաղաքական օրակարգի կարևորագույն թեմաներից մեկը: Խնդրին անդրադարձել է թուրքական հայտնի «Հուրիեթ» պարբերականի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին, ով արձանագրել է՝ «Էրդողանը պատերազմ է հայտարարել Գյուլին»: Բանն այն է, որ իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության առջև ելույթի ժամանակ ակնկալվում էր, որ Էրդողանը պետք է անդրադառնա ազգայնականների առաջնորդ Դևլեթ Բահչելիի հետ համագործակցության հարցին, սակայն ի զարմանս բոլորի նա սկսեց խոսել Գյուլի մասին: Նախագահը մասնավորապես հայտարարեց. «Նախկինում մեր կուսակցության տանիքի տակ գտնված, իսկ այժմ այլ վայրում գտնվող որևէ մեկն իրավունք չունի մեր կուսակցության մասին որևէ բան ասի», «Այս միասնությունը թունավորողները թող իմանան, որ արդեն այս քարավանի անկեղծ ճամփորդները չեն», «Այս գնացքից ընկածները ընկած տեղն էլ կմնան»: Հեղինակը հիշեցրել է, որ Թուրքիայի 11-րդ նախագահ Գյուլի գրասենյակից ավելի վաղ արված հայտարարությամբ նշվել է, որ վերջինս շարունակելու է կիսել իր տեսակետները երկրում ընթացող գործընթացների վերաբերյալ: «Տեսնենք՝ արդյոք Գյուլը կլռի, թե կպատասխանի այս քննադատություններին»,- նշում է սյունակագիրը: Փորձելով հասկանալ Էրդողանի նման գործելաոճի՝ նախկին նախագահի հասցեին քննադատություններ հնչեցնելու դրդապատճառները՝ Սելվին հիշեցրել է, որ Աբդուլլահ Գյուլը նրան դեմ էր գնացել և «այո» չէր ասել ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեում: Բացի այդ, նա թվիթերյան իր միկրոբլոգում գրառում էր կատարել Էրդողանի կողմից ստորագրած և օրենքի ուժ ունեցող այն հրամանագրի առնչությամբ, որը ենթադրում է անձեռնմխելիություն սահմանել բոլոր այն քաղաքացիական անձանց համար, ովքեր ճնշել կամ բռնություն են գործադրել հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի մասնակիցների նկատմամբ: Գյուլն այս քայլը «խիստ մտահոգիչ» էր անվանել: «Իհարկե, այս ամենը ևս իրենց դերակատարությունն ունեցել են, սակայն այժմ խոսք է գնում ավելի հեռուն գնացող ռազմավարության մասին: Էրդողանը 2019թ. նախագահական ընտրություններից առաջ Աբդուլլահ Գյուլի և «Արդարություն և զարգացում» կուսակցության միջև հստակ գիծ է քաշել: Դրա նպատակը կուսակցությունում Գյուլի նկատմամբ եղած համակրանքը վերացնելն է: Թե ինչ կլինի հետագայում, պարզ կլինի Գյուլի դիրքորոշումից հետո»,- նշել է սյունակագիրը: Դեռևս բավական ժամանակ կա Թուրքիայում սպասվող 2019թ. նախագահական ընտրություններին, սակայն, ինչպես երևում է, ներքաղաքական որոշակի լարում կարող է արձանագրվել: Համենայնդեպս Էրդողանի ելույթը որոշակի անհանգստության պահեր է պարունակում: Իհարկե, հետագայի զարգացումները կախված են նրանից, թե ինչ դիրք կբռնի Գյուլը: Թամար Բագրատունի

դիտվել է 93 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am