Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր

Մասնավորապես, շատերը զարմացել էին, որ Թրամփն Իրանի 10 կետանոց առաջարկը համարել է«փաստաթուղթ, որը կարելի է քննարկել՝ որպես բանակցային փաստաթուղթ»:

Թոշակի անցած գեներալ-լեյտենանտ Մաքմասթերը, որը նախագահ Թրամփի առաջին ժամկետի ընթացքում զբաղեցրել է ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնը, ասել է, որ գլխավոր խնդիրը կլինի Իրանի ազդեցության տարածման կանխումը՝ իր սահմաններից դուրս։

Չիկագոյի համալսարանի անվտանգության փորձագետ և ԱՄՆ մի քանի նախագահների նախկին խորհրդական, պրոֆեսոր Ռոբերտ Փեյփը հայտարարել է, որ Իրանի հետ այս նախնական համաձայնությունն արդեն «Միացյալ Նահանգների համար հսկայական ռազմավարական պարտություն է և, Վիետնամի պատերազմից ի վեր, ամենամեծ կորուստը»։

Ինչպես հայտնի է, վաղը, ապրիլի 10-ին Իսլամաբադում պիտի սկսվեն ուղիղ բանակցություններ իրանցիների և ամերիկացիների միջև:

Հայտնի է, որ ամերիկյան կողմը բանակցություններում ղեկավարելու է փոխնախագահ Վենսը:

Իրանցիները չեն վստահում Վիտկոֆին ու Քուշներին և հայտարարել էին, որ վերջիններս սերտորեն կապված են Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ:

Բանն այն է, որ Վենսը ի սկզբանե դեմ է եղել այս պատերազմին և անկողծորեն ցանկանում է օր առաջ կանգնեցնել այն:

Իսկ ահա երեկ հայտնի է դարձել, որ սկսած մարտի 21 –ից, կրակի դադարեցման կողմնակից էր դարձել նաև Թրամփը:

Ըստ Financial Times պարբերականի՝ Թրամփի վարչակազմը շաբաթներ շարունակ գաղտնի կերպով պնդում էր հրադադարի մասին՝ ձգտելով թեթևացնել Հորմուզի նեղուցի վրա Իրանի վերահսկողության հետևանքով առաջացած տնտեսական բեռը։ Վաշինգտոնը հույս ուներ օգտագործել Պակիստանը որպես միջնորդ։

Դիվանագիտական ​​​​հաղորդակցություններին ծանոթ հինգ աղբյուրների համաձայն, Թրամփը հրադադար էր խնդրում մարտի 21-ից ի վեր, երբ առաջին անգամ սպառնաց հարվածել իրանական էլեկտրակայաններին։

Պարզվում է, որ իրանցիները կտրականապես մերժում էին Թրամփի խնդրանքները:

Եվ միայն Չինաստանի պատկան մարմիններին է ստացվել համոզել իրանցիներին, որպեսզի համաձայնվեն կրակի դադարեցմանը:

Չի բացառվում, որ Թրամփի այցից առաջ Չինաստան, վերջինիս անհրաժեշտ էր, որ ամերիկյան բանակցային ակցիաները թույլ լինեին, և հենց այդ պատճառով էլ իրանցիները մերժում էին Թրամփի առաջարկները:

Մինչդեռ այս պահին արդեն տեսանելի է, թե ինչ աստիճանի են թուլացել Թրամպի դիրքերը, թե երկրի ներսում, և թե երկրից դուրս:

Թրամփի պատերազմին իր դաշնակիցներից ոչ ոք չաջակցեց:

Տարածաշրջանի ԱՄՆ-ի դաշնակիցները նույնպես քայլ չարեցին Իրանի դեմ: Եվ դա այն դեպքում, երբ նրանք դարձան իրանական հարվածների թիրախ:

ԱՄՆ-ին չհաջողվեց Իրանում օգտագործել այդ երկրի 5-րդ շարասյունը:

Վերջապես, Իրանի քաղաքական ռեժիմն այդպես էլ մնաց անկոտրում, չնայած սպանվեցին այդ երկրի գրեթե բոլոր առանցքային լիդերները:

ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինը սկսեց տատատնվել 4-6 դոլարի սահմաններում, ինչը լուրջ դժգոհություն առաջացրեց ամենրիյան ժողովուրդի մոտ:

Վերջապես Թրամփին չաջակցեցին նույնիսկ հավատարիմ հանրապետական գործիչները, որոնք նախագահական ընտրություններում նրան էին աջակցում:

Թրամփը վերջապես հասկացավ, թե ինչ է նշանակում դառնալ Նեթանյահուի ձեռքում խաղալիք, սակայն արդեն ուշ է, և միայն հրաշքը կարող է փրկել հանրապետական կուսակցությանը գալիք այս տարվա նոյեմբերին Կոնգրեսի մասնակի ընտրություններում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 248 անգամ
Լրահոս
«Հայաստան» դաշինքի պատգամավորի մանդատը տրվել է Գագիկ Համբարձումյանին Հայտնի են առաջին երեք տասնյակ թեկնածուները Իրանը երբեք մենակ չի թողնի լիբանանցի քույրերին ու եղբայրներին. Փեզեշքիան «Արծվի թևերի» մոտ 4 մեքենա է բախվել․ կա 4 վիրավnր Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են զոհված զինծառայողների մարմիններով Երվանդ Քոչար փողոցում մի խումբ քաղաքացիներ հնչեցրել են հայհոյանքներ, ապա իրենց դիտողություն արած երիտասարդին ծեծել են Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Հաստատվել է «Առաջարկ Հայաստան»-ի նախընտրական ցանկը Սուրբ Հովհաննես եկեղեցի կտեղափոխվի Սուրբ Ստեփանոս Նախավկայի Մասունքարանը Եթե Քոչարյանը պետք է լինի վարչապետ, չեմ միանա. Ծառուկյան Գագիկ Ծառուկյանը կգլխավորի ԲՀԿ-ի ընտրական ցուցակը Ծառուկյանը՝ Լուկաշենկոյի մասին Իրավունքի ժխտողականության, նիհիլիզմի օրինակ է այն ամենն, ինչ կատարվում է Մայր Աթոռի դեմ․ փաստաբան Թուրքիան ջրի պաշարների լուրջ խնդիր ունի. զեկույց Միքայել սրբազանի նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը հասնում է խոշտանգման. հայտարարություն Այսօր իրավիճակը համեմատաբար հանգիստ է, սակայն ընդհանուր իրադրությունն անկանխատեսելի է. Գանտահարյան Գործը մակագրվել է դատավոր Վահե Դոլմազյանին 18 արդարների գործով դատական նիստին մարդիկ «հրաժարվում են» 18 անգամ լսել «մեղադրանքի» նույն տեքստը Վերին Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար 18 ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է ուղեղի ցնցում Հանրապետականը կամ Հայրենիք կուսակցությունը Թաթոյանից վա՞տն են, որ չեն մասնակցում ընտրություններին (video) Հայաստանի Gallup-ն ուղղակի ասոցիացիա է, նրանց թվերին մի՛ նայեք. Թովմասյան (video) Բագրատ Սրբազանին և իր աջակիցներին կալանավորեցին,որ «միջանցքը» ԱՄՆ-ում հանձներ Ալիևին․Արթուր Սարգսյան (video) Պաշտոնապես հայտարարում եմ՝ ես այնտեղ չեմ եղել, դե քննե՛ք. Բագրատ Սրբազանը նեղը գցեց դատախազներին (video) «Էս դժոխքի վերջը ե՞րբ է գալու»․ շիրակցիները՝ «Հայաստան» դաշինքի անդամներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am