Մեր ձեռքերը մնում են ձգանին․ Իրանը մենակ չի թողնի լիբանանցի քույրերին ու եղբայրներին․ Փեզեշքիան
Լիբանանի դեմ կրկնվող Իսրայելի ագրեսիան հրադադարի սկզբնական համաձայնագրի կոպիտ խախտում է և խաբեության ու հնարավոր համաձայնագրերի նկատմամբ անվստահության վտանգավոր նշան։ Այս մասին X-ում գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Նման գործողությունների շարունակականությունը բանակցություններն անիմաստ կդարձնի։ Մեր ձեռքերը մնում են ձգանին։ Իրանը երբեք մենակ չի թողնի լիբանանցի քույրերին ու եղբայրներին»,-հայտարարել է Փեզեշքիանը։
