Տարբեր երկրներ դատապարտել են Իսրայելի հարձակումները Լիբանանի վրա

Տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ դատապարտել են Լիբանանի վրա Իսրայելի հարձակումները, որոնց հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել ու վիրավորվել։ Այս մասին հաղորդում է The Associated Press-ը։


Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն լրագրողների հետ զրույցում նշել է, որ հայտարարված երկշաբաթյա հրադադարն ԱՄՆ-ի և Իրանի միջև «կարևոր առաջընթաց քայլ է»։

«Իհարկե, սա փխրուն խաղաղություն է, բայց մենք ցանկանում ենք, որ այն հանգեցնի համաձայնագրի։ Ավստրալիայի կառավարությունը նաև համոզված է, որ սա պետք է վերաբերի նաև Լիբանանին։ Մենք ցանկանում ենք տեսնել խաղաղություն այս տարածաշրջանում», – հայտարար է Ալբանեզեն։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերը հայտարարել է, որ Իսրայելի կողմից Լիբանանի ռմբակոծությունը «մեծապես վնասակար» էր՝ շեշտելով հակամարտության դադարեցման անհրաժեշտությունը՝ ԱՄՆ-Իրան հրադադարի անկայունացումը կանխելու համար։

«Մենք ցանկանում ենք տեսնել Լիբանանի ներառումը հրադադարի մեջ, – ասել է նա։ – Մենք ցանկանում ենք, որ այն տարածվի Լիբանանի վրա, քանի որ հակառակ դեպքում դա կապակայունացնի ամբողջ տարածաշրջանը»։

Չինաստանն իր հերթին հայտարարել է, որ Լիբանանի ինքնիշխանությունը «չպետք է խախտվի», և որ քաղաքացիների կյանքի և սեփականության անվտանգությունը պետք է երաշխավորված լինի։

Մերձավոր Արևելքի երկրները նույնպես խստորեն դատապարտել են Լիբանանին հարվածները: Կատարի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել միջազգային հանրությանը հորդորել Իսրայելին դադարեցնել հարձակումները։ Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ հարվածները նպատակ ունեին խաթարել տարածաշրջանում իրավիճակի լիցքաթափման ջանքերը: Միևնույն ժամանակ, Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը շեշտել է, որ Իսրայելի գործողությունները վատթարացնում են երկրում մարդասիրական իրավիճակը:

Դատապարտող հայտարարություններով են հանդես եկել նաև Իսպանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի արտգործնախարարները։

Իսրայելական բանակն ապրիլի 8-ի կեսօրին հայտարարել էր, որ լայնածավալ ավիահարվածներ է հասցրել Բեյրութին, Բեքաայի հովտին և հարավային Լիբանանի տարածքներին։

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի ավիահարվածների հետևանքով երկրի տարբեր շրջաններում զոհերի թիվը հասել է 182-ի, իսկ վիրավորներինը՝ 890-ի։ Մարտի 2-ից ի վերև Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև բախումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է գրեթե 1740-ի։

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Կապանցինե՛ր, էդ դրոշով «այրելու են» ձեզ․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարից մի քանի ժամ առաջ առևտրականները 1 միլիարդ դոլարի խաղադրույք են կատարել․ Reuters Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր Լա՛վ իմացեք՝ մի հասարակություն, որը պատերազմն առհասարակ մերժում է, պետություն չի ունենալու․ Էլբակյան (video) Սաուդյան Արաբիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության նվազեցման ուղիները Ուկրաինան և Ադրբեջանը մտադիր են խորացնել համագործակցությունը Իրանից հայտարարել են, որ ուրանի հարստացման իրավունքն անհրաժեշտ պայման է բանակցությունների համար «Ալեն Սիմոնյանի խղճուկ վիճակին արձագանքեց Ադրբեջանը»․ Նարինե Դիլբարյան (video) Մեր ձեռքերը մնում են ձգանին․ Իրանը մենակ չի թողնի լիբանանցի քույրերին ու եղբայրներին․ Փեզեշքիան «Նիկո՛լ, ես հաստափոր Պապիկյան Սուրո՛ եմ տեսել»․ պահեստազորի սպա (video) Ընկերության տնօրենը աշխատավարձերի վերաբերյալ խեղաթյուրված տվյալներ է ներկայացրել Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՔՊ-ի ծրագրում եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթների ընդգրկումը Նիկո՛լ, էդ ու՞մ ես էշի տեղ դնում, քո «էշ հալով»․ Դավիթ Մկրտչյանը հունից դուրս եկավ (video) Անահիտ Մանասյանի արձագանքը՝ 18-ամյա Դավիթի մասին հարցին (video) Իրանում կրկին պայթյուններ են․ ի՞նչ է կատարվում Պուտինը էդ փաստաթղթերը կմտցնի Ալիևի աչքը, եթե․․․ Էդգար Էլբակյան (video) Փաշինյա՛ն, քո արածը ՌԴ-ում քթերից է գալու. Հենրիխ Դանիելյան (video) Գյումրիում անկարգությունների մասնակից 7 անձի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Հարկատուները՝ Իշխան Զաքարյանի բիզնեսի համաֆինանսավորող․ «Ազատություն» Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ 18-ամյա Դավիթ Մինասյանին կալանավորելու մասին դատական ակտի դեմ բողոք է բերել նաև հսկող դատախազը Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատվի, ապա Թուրքիայի և ՀՀ-ի միջև սահմանները կբացվեն Վարուժան Ավետիսյանի որդին 3 տարի անց արդարացվեց Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հարցով նոր քննություն կիրականացվի՝ Հակակոռուպցիոնում «Եթե նախկինում Սամվել Կարապետյանի նկարից էիք վախենում, հիմա նրա անունի՞ց եք վախենում» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am