Սեյրան Օհանյանը հեռանում է
Իմ որոշումն է եղել, հարցը քննարկել եմ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, որից հետո եկել ենք եզրակացության, որ չընդգրկվեմ «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում: 24News-ի հետ զրույցում մանրամասնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Ռոբերտ Քոչարյանի հետ ձևավորված դաշինքի հետ եղել եմ, կամ և կլինեմ մինչև վերջ իմ գործընկերների և նախագահի գլխավորությամբ: ՀՅԴ-ի և նոր կուսակցության՝ Սևակ Խաչատրյանի գլխավորությամբ գործող, մեր
պայքարը շարունակելու ենք: Որոշել եմ իմ տեղը զիջել ավելի երիտասարդներին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱԺ անցած նստաշրջանին տեսել ենք մեր ընկերների ակտիվ աշխատանքը:
Իսկ մենք մեր գործունեությունը կշարունակենք մնացած բոլոր հարթակներում»,- նշեց խմբակցության ղեկավարը:
