Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի հարձակումները Լիբանանի ուղղությամբ
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Իսրայելի՝ Լիբանանին հետզհետե էլ ավելի ինտենսիվ կերպով հասցվող հարվածները՝ նշելով, որ դրանք հանգեցնում են բազմաթիվ զոհերի։ Հայտնում է ermenihaber.am-ը։
Գերատեսչության հայտարարության մեջ ընդգծվել է, որ նույնիսկ ժամանակավոր հրադադարի պայմաններում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությունը շարունակում է խաթարել խաղաղությանն ու կայունությանը միտված միջազգային ջանքերը։
Բացի այդ, Անկարան վերահաստատել է Լիբանանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աջակցությունը՝ նշելով, որ գործողությունները խորացնում են երկրում արդեն իսկ առկա ծանր հումանիտար իրավիճակը։ Թուրքիայի ԱԳՆ-ն նաև կոչ է արել միջազգային հանրությանը անհապաղ քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու ռազմական գործողությունները և պաշտպանելու քաղաքացիական բնակչությանը։
