Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևի կռահեցիք, որ վերնագրում նշվածը վերաբերում է Նիկոլ Փաշինյանին ու նրա գլխավորած ՔՊ-ին: Նրանք առիթ-անառիթ կոկորդ են պատռում, թե՝ «65 տոկոս ձայն ունենք», «սահմանադրական մեծամասնություն ենք ստանալու», «ընդդիմությունը պարտվելու է» և այլն...

Դե, հասկանալի է, որ այդ ամենն առաջին հերթին ուղղված է իրենց՝ արդեն իսկ բավականին կասկածներ ունեցող «շարքերին», ինչպես նաև դեռևս «նիկոլական» մնացած փոքրաթիվ զանգվածին: Բայց այստեղ մի քանի հարց է առաջ գալիս: Լավ, եթե այդքան վստահ եք, էլ ինչո՞ւ եք օրնիբուն դրա մասին գոռգոռում: Իր ուժերի վրա վստահը րոպեն մեկ դրա մասին բարձրաձայնելու անհրաժեշտություն չունի: Հա, ու երբ վայրկյանը մեկ սկսում եք դրա մասին գոռալ, հիշեցնում եք անտառով անցնող Քաջ Նազարին, որն ինչքան խորանում էր անտառի մեջ, այնքան ձայնն ավելի էր գլուխը գցում...

Ինչ վերաբերում է նախօրեին «Ընտրական օրենսգրքում» կատարված կամայական միջամտությանը, ապա դա կրկնակի խայտառակություն է: Նախ՝ ինքնին խայտառակություն է, որ նման կարևոր փաստաթղթում փոփոխություն կատարվում է հապճեպորեն, առանց քաղաքական կոնսենսուսի, միակողմանիորեն, իշխող հակաժողովրդավարական ռեժիմի քմահաճույքով: Կրկնակի խայտառակություն է, որ փոփոխությունը կատարվում է քվեարկության օրվանից ընդամենը երկու ամիս առաջ:

Ընտրական գորընթացների ընդունված տրամաբանությունն այն է, որ ընտրություններից մեկ տարի, կես տարի առաջ չի կարելի ընտրության կանոնները փոփոխել: Դա արդար, ժողովրդավարական և մրցակցային ընտրության սկզբունքներից մեկն է: Իսկ Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն տրորտակ են տալիս այդ սկզբունքները: Կամ, ինչպես «փայլուն» գրագիտություն ցուցադրող նույն Փաշինյանը կասեր, «առ են համարում»: Դե, ինչպես միշտ:

Լավ, նորից հարցնենք՝ ինչո՞ւ են իրենց իսկ խոսքով՝ «65 տոկոսանոց» Փաշինյանն ու ՔՊ-ն այդպես ձեռուոտ ընկել: Ինչո՞ւ են նման կոպիտ խախտումների դիմում: Դա, անշուշտ, պատահական չէ: Նման վարքը խոսում է այն մասին, որ, պատկերավոր ասած, «ՔՊ-ի փոխանը մուկ է ընկել»: Եթե ավելի պարզ՝ վախեցած են: Սաստիկ վախեցած են: Վախեցած են՝ իշխանությունը կորցնելու անխուսափելի ու արդեն նշմարվող հեռանկարով: Իսկ վախը, ինչպես նշում են հոգեբանները, սարսափելի բան է:

Փաշինյանական վախերի արտահայտություններից մեկն էլ «արագի մեջ» ինչ-ինչ կասկածելի «սոցհարցումներ» մոգոնելն ու իրենց մասով առասպելական վարկանիշներ հրապարակելն է: Նույն վախին գումարված հիստերիկայի դրսևորում են նաև հիմնական ընդդիմադիրների հասցեին արվող փաշինյանական շրիշակից ցածր հայտարարությունները: Դա մի տեսակ արդեն սովորական է դարձել, քանի որ Փաշինյանը միշտ է այդպիսի բառամթերքով աչքի ընկել, բայց դա էլ է թուլության, վախի ու մանրության դրսևորում:

Նույն փաշինյանական սարսափների, իշխանությունը կորցնելու վախերի մասին է վկայում և այն, որ որոշ շրջանակներ, որոնք իբր պայքարում են Նիկոլ Փաշինյանի դեմ, սկսել են ակտիվացնել հիմնական ընդդիմության դեմ իրենց ելույթները: Հասկացել են, որ Փաշինյանի գործերը լավ չեն: Իսկ Մոսկվա գնալ-գալուց հետո ավելի են վատացել:

Ու այս ամենի հետ կապված՝ ինքնըստինքյան շատ պարզ ու համընկալելի հարց է ծագում. լավ, եթե դուք այդքան վստահ եք, որ 65 տոկոս ունեք (համեստություն են անում, չեն ասում, որ 165 տոկոս ունեն), եթե այդքան վստահ եք, որ մեծամասնություն եք կազմելու և այլն, ապա ինչո՞ւ եք այդպես դողէրոցքի մեջ ընկել ու «կողքից» օգնության դիմել:

Հա, ի դեպ, պատահական չէ, որ մի քպական պատգամավոր, այսպես ասենք՝ ևս մեկ «նիկոլփաշինյան», օրեր առաջ ասում էր, թե իրենք մեծամասնություն են ու կարող են օրենք ընդունել, որով կարգելեն, որ բոլորը, ում անունը Սամվել է, ընտրության իրավունք չունենան: Ինչպիսի նեղ, սլացքից զուրկ երևակայություն: Ինչո՞ւ միայն Սամվել: Արգելեք բոլոր Հայկերին, Արամներին, Արմեններին, Անահիտներին, Նարեներին, Գայանեներին, Հայկուհիներին, իսկ Արարատներին ու Մասիսներին միանգամից կալանավորեք: Չէ, սա արդեն նույնիսկ քաղաքական շեղվածություն չէ: Սա տակավին բնորոշման եզրույթ փնտրող երևույթ է: Գումարած՝ հստակ քպական մտածողությունը բնորոշող երևույթ, այն է՝ իրենք թքած ունեն օրենքի և օրինականության վրա, իրենց պետք լինի՝ ինչ աննորմալ օրենք ասես՝ կընդունեն: Իսկ ինչո՞ւ միանգամից «օրենք» չեք ընդունում, որ ով ՔՊ-ի աղետաբեր ռեժիմին դեմ է, ընտրելու իրավունք չունենա: Մեծամասնություն եք, չէ՞:

Հետաքրքիր է՝ Հայաստանի ներքին գործերի մեջ իրենց քիթը խոթած եվրոչինովնիկնե՞րն են նման խորհուրդներ տալիս Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին: Իսկ նրանց «բարձր հովանավորությամբ» էլ ի՞նչ հակաժողովրդավարական, ըստ էության՝ օրենքից և կանոններից դուրս քայլերի է դիմելու «աթոռները» կորցնելու վախից դողացող, դրանից հանրության նկատմամբ էլ ավելի ագրեսիվ տրամադրված իշխանությունը:

Իշխանություն, որ սարսափահար է լինում ընդդիմադիր ուժերից մեկի առաջնորդի անունից, իսկ մյուս ուժի առաջնորդի ազգանունը լսելիս էլ ջղաձգվում է: Արդեն ութ տարի: Իշխանություն, որը հայ ժողովրդին սպառնում է պատերազմով, թեպետ փորձում է «խաղաղություն» վաճառել: Երևույթը չէ, ընդամենը բառը...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

դիտվել է 124 անգամ
Լրահոս
Հայաստանը գնում է Մոլդովայի ճանապարհով. Քոչարյան «Գելափախաբ եղածները ու ՔՊ-ի ու քպամերձ շրջապատը»․ Արշակ Սարգսյան (video) Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են 14 համարի ավտոբուսը, «Toyota»-ն, «BMW»-ն և «Ford»-ը Ժողովու՛րդ, Դավիթը լավ չի, գլխացավեր ունի․․․ փաստաբանը՝ Գլխավոր դատախազության դիմաց (video) Լիբանանում սգո օր է հայտարարվել իսրայելական հարվածների զոհերի հիշատակին #ՈՒՂԻՂ․ Նիկոլը ոչնչացրեց 231 կետ․ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Արտեմ Ասատրյանի և մյուսների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և գրավը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Իսրայելի կողմից Լիբանանում իրականացված զանգվածային հարվածները Սեյրան Օհանյանը հեռանում է Իրանը հրապարակել է քարտեզ պատերազմի ժամանակ Հորմուզի նեղուցում ծովային ականներ տեղադրելու վերաբերյալ Լեմկինի ինստիտուտը կոչ է անում Էդիտա Գզոյանին վերականգնել իր նախկին պաշտոնում Աննա Վարդապետյա՛ն, իջեք ներքև․․․ պետք է ազատեն դպրոցական Դավիթին․ բողոքի ակցիա Դատախազության դիմաց (video) Հո անասունի պես էս կողմ, էն կողմ չեն բրթելու, մի՛ վախեցեք, բոլորիս կալանքի չեն տանի․ Անաիս Սարդարյան (video) «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է նախընտրական ցանկը 10 մլն դրամ կտրամադրվի «Եռաբլուրում» հուղարկավորված զինծառայողների 8 ընտանիքների Չեմ զարմանում՝ ձեր ուսուցիչները Մայր Աթոռում Խորեն Վեհափառ են խեղդել, հո իրենցից հետ չեք մնալու Ռոբերտ Քոչարյանը փակագծեր բացեց իր և Պուտինի շփումների վերաբերյալ (video) Հրազդանի N14 դպրոցում աշակերտներից մեկի մայրը ապտակել է իր որդուն ծաղրող երեխային Նոյեմբերի 9-ի իր հայտարարությամբ Ռուսաստանի նախագահը փորձեց փրկել Լեռնային Ղարաբաղը․ Քոչարյան (video) «Nissan Murano»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ձորում. ՊՆ 4 ծառայող տեղափոխվել է ԲԿ Սրտաբանը ստացել է այնպիսի ցածր աշխատավարձ, որ սեփական դիմումի համաձայն դուրս է եկել աշխատանքից Այսօր ցերեկը մի փոքր արև տեսնենք, որ գիշերը դիմավորենք հաջորդ ակտիվ ցիկլոնին #ՈՒՂԻՂ․ ՔՊ-ն հանձնեց Հայաստանը․ ժողովուրդը շանս ունի՞․ Էդգար Էլբակյան (video) Ինձնից լավ ոչ ոք չգիտի այդ բարդությունները․ Ռոբերտ Քոչարյանը հստակ բացատրում է (video) Հաստատվել է «Հայաստան» դաշինքի նախընտրական ցանկի առաջին երեք տասնյակը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am