Արցախի Խնուշինակ գյուղը վերածվել է խորհրդանշական տարածքի, որտեղ արտահայտվում է մշակութային ցեղաuպանnւթյան մեխանիզմը

Ադրբեջանցիները օկուպացված Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղում ոչնչացրել են Հայրենական մեծ պատերազմի և արցախյան պատերազմների զոհերին նվիրված հուշահամալիրը։

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը, Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակի աշխատակազմի աշխատակից Արտակ Մկրտչյանը համատեղ հայտարարություն են տարածել.

«Մշակութային և պատմական ժառանգության ոչնչացումը երբեք չի եղել պատահական կամ ինքնաբուխ երևույթ։ Այն նպատակային, համակարգված և պետականորեն խրախուսվող քաղաքականության գործիք է, որի հիմնական նպատակը ոչ միայն նյութական արժեքների վերացումն է, այլ՝ ժողովրդի պատմական հիշողության, ինքնության և գոյության հիմքերի քանդումը։ Նման քաղաքականությունը միտված է վերաձևակերպելու անցյալը՝ ջնջելով այն բոլոր վկայությունները, որոնք հակասում են իշխող նարատիվներին։

Արցախի Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղում Հայրենական մեծ պատերազմի և արցախյան պատերազմների զոհերին նվիրված հուշահամալիրի ոչնչացումը պետք է դիտարկել հենց այս համատեքստում։ Սա ոչ թե մեկուսացված վանդալիզմի ակտ է, այլ հետևողական ռազմավարության բաղկացուցիչ մաս, որի նպատակը տարածքի պատմական հիշողության լիակատար ապամոնտաժումն է։ Հուշարձանների ոչնչացումը այստեղ հանդես է գալիս որպես «լռեցված պատմության» կառուցման մեխանիզմ, որտեղ անցյալի վկաները ֆիզիկապես վերացվում են, որպեսզի հնարավոր դառնա նոր՝ կեղծված պատմության պարտադրումը։

Խնուշինակի հուշահամալիրը պարզապես քարե կառույց չէր։ Այն խորհրդանշական տարածք էր, որտեղ նյութականացված էր հիշողությունը՝ մարդկանց մասին, ովքեր ապրել, պայքարել և զոհվել են իրենց հայրենիքի համար։ Այդ հուշարձանը փաստագրում էր հայկական ներկայությունը, պատմական շարունակականությունը և զոհաբերության գաղափարը։ Հետևաբար դրա ոչնչացումը ուղղված է ոչ միայն անցյալի, այլ նաև ապագայի դեմ՝ զրկելով սերունդներին իրենց ինքնության հենասյուներից։

Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ նման գործողությունները հաճախ ուղեկցվում են միջազգային կառույցների լռությամբ։ Այդ լռությունը, ըստ էության, վերածվում է անուղղակի համակրանքի կամ առնվազն անտարբերության, որը խրախուսում է նման քաղաքականության շարունակականությունը։ Երբ մշակութային ժառանգության ոչնչացումը չի ստանում համարժեք քաղաքական, իրավական և բարոյական արձագանք, այն դառնում է համատարած գործելակերպ։

Խնուշինակը այսօր այլևս պարզապես բնակավայր չէ։ Այն վերածվել է խորհրդանշական տարածքի, որտեղ ակնառու կերպով արտահայտվում է մշակութային ցեղասպանության մեխանիզմը։ Այստեղ ոչնչացվում է ոչ միայն նյութական մշակույթը, այլ նաև հիշողությունը որպես ինքնության կրող։ Եվ եթե այս գործընթացը շարունակվում է անպատիժ, ապա դրա ամենամեծ դաշնակիցը ոչ թե միայն գործող կողմն է, այլ նաև այն լռությունը, որը թույլ է տալիս իրականացնել պատմության համակարգված վերաշարադրումը»։

դիտվել է 234 անգամ
Լրահոս
Այս տարին պետք է լինի Բարսելոնայինը․ Լապորտան նշել է մրցաշրջանի գլխավոր նպատակները Բուրսայում հայկական գերեզմանաքարը եղել է որպես աղբյուրի հարթակ Փոստանջյանը միջազգային կառույցներին կոչ է արել գնահատել Սահմանադրության նախագիծը Անկախ ճնշումներից՝ թույլ չենք տա, որ արտաքին պարտադրանքով թելադրված այս նախագիծն ընդունվի Ֆրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 860 բնակելի տուն Դատարանը մերժել է համայնքապետի ՔՊ-ական թեկնածու Քաջայր Նիկողոսյանի գրանցումը չեղարկելու հայցը Դրանով իսկ ապացուցեց, որ նա բանակցում է Ալիևի հետ սահմանադրության շուրջ «Սպանության սպառնալիքներ եմ ստացել». Վուչիչ «Սահմանադրական փոփոխությունների օրակարգը լեգիտիմ չէ». Դերենիկ Մալխասյան Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին. պահանջում է հերքել զրպարտությունը. Sputnik «Բայրամովին դուք չեք պատասխանի, ես կպատասխանեմ»․ Արեգա Հովսեփյան «Մեր պատասխանը հստակ է՝ Ո՛Չ.». Իշխան Սաղաթելյան Ժամը 22։30-ից տեղի կունենան որոշ ուղեգծերի փոփոխություններ «Սա ցուցադրական ակտ է»․ Հակոբ Բադալյան Ո՛չ ալիևյան սահմանադրությանը․․․ Այո՛ անկախ Հայաստանին․ Սամվել Կարապետյան Թրամփն արդարացրել է Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ հայկական հետքն ամրագրվել է Կահիրեի 47-րդ կնոփառատոնում «Հերթական հանձնարարականն է վռազում կատարել»․ Մարգարիտ Եսայան 7 դեսպան հետ են կանչվել պաշտոններից՝ նախագահի հրամանագրերով 65-ամյա տղամարդը ձերբակալվել է Վրաերթի ենթարկված կինը օրեր անց մահացել է Ընդդիմության առաջնորդները կալանավորված են. ո՞վ է անցկացնելու այդ ընտրությունները. Տիգրան Քոչարյան США и Китай самоустраняются из российско-европейского конфликта Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից. «Փաստինֆո» Երկու օր երթևեկության համար փակ է լինելու
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am