Կաթողիկոսն ընդունել է Հայր Թոմաս Շվարցի գլխավորած պատվիրակությանը

Ապրիլի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն դոկտոր Հայր Թոմաս Շվարցի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էին եվրոպական տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Հանդիպմանը Հայր Թոմաս Շվարցը Նորին Սրբությանը ներկայացրեց պատվիրակության անդամներին՝ ընդգծելով, որ վերջիններս Հայաստան են ժամանել՝ տեղում ծանոթանալու երկրում առկա իրավիճակին և եկեղեցական ու հասարակական կյանքի ներկա իրողություններին։

Վեհափառ Հայրապետը, ողջունելով հյուրերի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, անդրադարձավ Հայոց Եկեղեցու՝ հայ ժողովրդի կյանքում կարևոր դերակատարությանը, արձանագրեց, որ պատմության ամենադժվար պահերին Եկեղեցին իր հոգեխնամ և ազգապահպան առաքելությամբ առաջնորդել է ազգին հավատով և հույսով դիմագրավելու բոլոր մարտահրավերներին։ Նորին Սրբությունն իր խոսքում անդրադարձ կատարեց նաև Հայաստանում և տարածաշրջանում առկա մարտահրավերներին ու զարգացումներին։

Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը պատասխանեց հյուրերի հարցերին, որոնք առնչվում էին Եկեղեցի-պետություն հարաբերություններին, Հայաստանյայց Առաքելական և Քույր Եկեղեցիների փոխհարաբերություններին, ինչպես նաև տեղահանված արցախահայերին ուղղված Եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական ծրագրերին։

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Իրան-ԱՄՆ փխրուն հրադադարը լուրջ վտանգի տակ է. Վարդան Ոսկանյան Նիկոլ Փաշինյանն իր սխալները փորձում է գցել Ռուսաստանի նախագահի գրպանը․ Ռոբերտ Քոչարյան Թրամփն առաջարկ է արել Իրանին Չի կարող երկրի արտաքին քաղաքականությունը հակառակվել երկրի տնտեսական շահերին․ Ռոբերտ Քոչարյան Արման Սահակյանն ու Արտեմ Ասատրյանը ազատ են արձակվել. «Հրապարակ» Կաթողիկոսն ընդունել է Հայր Թոմաս Շվարցի գլխավորած պատվիրակությանը Դավիթ Մինասյանը ունի մի շարք առողջական խնդիրներ, այդ թվում՝ ազատազրկման հետ անհամատեղելի Վերին Լարս տանող ճանապարհը փակվել է Զախարովան հեգնել է Ալեն Սիմոնյանին. «Օյ, կրկին բարեւ ձեզ, ինչո՞ւ եք դա անում Ալեն Ռոբերտովիչի հետ» Երեւանի քաղաքապետարանը երեք կապալառուների պատվիրակել է հանրային միջոցառումների կազմակերպումը՝ 4 տարբեր նպատակներով Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, վնաuել՝ հարակից տան հենապատը և հայտնվել՝ տան բակում 8 ժամ հարցաքննությունից հետո ազատ արձակվեց Ո՞ր ակումբների մասին է երազել Սպերցյանը մանկության տարիներին. հայ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունը Արման Սահակյանին նոր մեղադրանք է առաջադրվել Փաշինյանը Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարին ազատել է պաշտոնից Փաշինյանական իշխանությունը մեր ժողովրդին խոստացավ նոր որակի Հայաստան․ բայց ի՞նչ ունենք այսօր. Մհեր Մելքոնյան Թուրքիայում անձրևային հեղեղումներ են. կան զոհեր Համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում հետախուզվողների են հայտնաբերել ՊՆ զինծառայողներ են մահացել ողբերգական ավտովթարից Նոր մանրամասներ Վանաձոր-Սպիտակ ճանապարհին տեղի ունեցած վթարից. կա 2 զոհ Թիրախավորվել է Աբու Դաբիի գազամշակման համալիրը. կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am