Զրուցել են Ֆիդանը և Արաղչին
Թուրքիայի պետական «TRT Haber» լրատվական կայքը հայտնում է, որ Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Ֆիդանը հայտնել է, Թուրքիայի գոհունակությունը ժամանակավոր հրադադարի վերաբերյալ ու հավելել, որ մնայուն խաղաղության հաստատման ջանքերը կշարունակվեն։ Այս մասին հսյտնում է Ermenihaber.am-ը։
Նշենք, որ պատերազմի 40-րդ օրը և Իրանին Դոնալդ Թրամփի տված վերջնաժամկետից երկու ժամ առաջ Վաշինգտոնն ու Թեհրանը համաձայնել են երկշաբաթյա անհապաղ հրադադար հաստատել բոլոր ուղղություններով: Շուրջ երկու շաբաթ կողմերը կբանակցեն Իսլամաբադում: Թրամփը հայտարարել է, որ բանակցությունները կընթանան Իրանի 10 կետանոց առաջարկի հիման վրա:
