Փաշինյանը Քաղսիում է․ բնակիչները հայտնվել են բլոկադայի մեջ
Այսօր վաղ առավոտից վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելում է Կոտայքի մարզի տարբեր դպրոցներ ու ծանոթանում տեղի դպրոցներում կատարված աշխատանքներին։
Այս պահին Փաշինյանը Հրազդան համայնքի Քաղսի բնակավայրում է, որտեղ կրկին շրջայց է կատարում վերանորոգված միջնակարգ դպրոցում։
Oragir.News-ի տեղեկություններով, սակայն, Փաշինյանի այցին զուգահեռ մեծ թվով ոստիկաններ, ՊՊԾ աշխատակիցներ ու անվտանգության աշխատակիցներ ուժեղացված ծառայության են անցել նշված բնակավայրում և այնպիսի խիստ հսկողություն են սահմանել, որ Քաղսիի բնակիչները չեն կարողանում տեղաշարժվել ու դուրս գալ գյուղից։
