Եվրոպան ընդդեմ Թրամփի ու հանուն Իրանի

Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել Իրանի շուրջ: ԵՄ երկրներն, ըստ էության, հակադրվում են Վաշինգտոնի քաղաքականությանն ընդդեմ Իրանի: Եվրամիության ղեկավարներն ու Արևմտյան Եվրոպայի երեք ամենաազդեցիկ պետությունները` Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, կոչ են անում Միացյալ Նահանգներին զերծ մնալ Իրանի հետ 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագիրը տապալելու փորձերից: Այս միասնական կոչը հնչեց երեկ Բրյուսելում` Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ բանակցությունների ավարտին: «Եվրամիությունը շատ հստակորեն արտահայտել է միջուկային համաձայնագրի շուրջ իր տեսակետը: Դեռ անցած տարվա հոկտեմբերին Եվրամիության անդամ բոլոր 28 պետությունների արտգործնախարարները հայտարարել էին այդ մասին և այսօր վերահաստատում են այդ մոտեցումը: Համաձայնագրի դրույթները գործում են և [փաստաթուղթը] կատարում է իր հիմնական առաքելությունը` Իրանի միջուկային ծրագիրը վերահսկելի է և գտնվում է մանրակրկիտ դիտարկման ներքո», ասել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության գծով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, հաղորդում է «Ազատությունը»: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելի խոսքով, միջուկային համաձայնագրի ապագան և Մերձավոր Արևելքում Իրանի դերակատարությունը չպետք է դիտարկվեն որպես փոխկապակցված խնդիրներ․ - «Այս փուլում կարևորը 2015-ին Թեհրանի հետ կնքված համաձայնագրի կենսունակության ապահովումն է»: «Մենք ցանկանում ենք պաշտպանել միջուկային համաձայնագիրը ցանկացած քայլից, որը կարող է վտանգել դրա իրագործումը: Կարևոր չէ, թե որ կողն է դիմում այդ քայլին», - նշել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարը: Դեռ մինչև բանակցությունների մեկնարկը գերմանական դիվանագիտության ղեկավարը նշում էր, որ Թեհրանի հետ շփումներում Եվրամիությունը չպետք է շրջանցի Մերձավոր Արևելքում իրանական քաղաքականության և բալիստիկ հթրիռների ստեղծմանն ուղղված գործողությունների թեմաները` միաժամանակ անելով հնարավորը միջուկային համաձայնագիրը պահպանելու համար: Այս հարցում գրեթե նույն տեսակետն ունի պաշտոնական Փարիզը: «Ֆրանսիան չի թաքցնում, որ տարաձայնություններ ունի Իրանի հետ, մասնավորաբար՝ բալիստիկ հթրիռների զարգացման ծրագրի շուրջ: Դրա հետ մեկտեղ ես կարող եմ ասել, որ այսօր չկա որևէ գործոն, որ կստիպեր մեզ կասկածի տակ դնել իրանական կողմի քայլերը: Իրանցիները պարբերաբար ապացուցում են, որ կատարում են համաձայնագրի դրույթները: Այս համաձայնագիրը կենսական նշանակություն ունի, և դրան այլընտրանք ես առայժմ չեմ տեսնում», - հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը:   Միացյալ Նահանգների ամենամերձավոր եվրոպական դաշնակիցը` Մեծ Բրիտանիան, ևս համոզված է, որ 2015-ին Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագիրը պետք է ուժի մեջ մնա: «Իրանը, ըստ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության, կատարում է այս համաձայնագրի պահանջները: Դա մեզ համար շատ կարևոր է: Շատ կարևոր է սակայն, որպեսզի այդ համաձայնագիրը աջակցություն ստանա ողջ աշխարհում, և Իրանը պետք է կարողանա ցույց տալ, որ նա լավ հարևան է [մերձավորարևելյան] տարածաշրջանում», - նշել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջոնսոնը: Իրանի ԱԳ նախարար Զարիֆը այսօր կայացած բանակցությունների արդյունքները մեկնաբանել է Twitter-ի իր էջում․ «Բրյուսելում անսասան փոխհամաձայնություն էր: Իրանը կատարում է միջուկային համաձայնագրի պահանջները: Իրանի ժողովուրդն իրավունք ունի օգտվել այդ պահանջների կատարումից բխող բոլոր առավելություններից: Միջուկային համաձայնագիրը վտանգող ցանկացած քայլ անընդունելի է: Բացի այդ, Եվրամիությունն ու Իրանը հստակորեն ըմբռնում են, որ Թեհրանի կողմից համաձայնագրի դրույթների կատարումը ուղղակիորեն կախված է Միացյալ Նահանգների կողմից այդ փաստաթղթում ամրագրված պահանջների կատարումից»: ԵՄ անդամ երեք ամենաազդեցիկ պետությունները այս միակամությունը հայտնում են այսօր Վաշինգտոնից սպասվող կարևոր որոշման նախաշեմին: Հիշեցնենք, որ այսօր Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պետք է հրապարակի իր որոշումը` արդյո՞ք Վաշինգտոնը հրաժարվելու է Իրանի հետ կնքված համաձայնագրի դրույթների կատարումից, թե՞ ոչ: Թրամփն այս որոշումը պետք է կայացնի՝ ելնելով Կոնգրեսի կողմից սահմանված ընթացակարգից, որի համաձայն Միացյալ Նահանգների նախագահը պարբերաբար գնահատում է Թեհրանի հետ կնքված համաձայնագրի ընթացքը և Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների սառեցման նպատակահարմարությունը: Կան տեղեկություններ, որ Թրամփի ազդեցիկ խորհրդականներից մի քանիսը հորդորում են նրան հետ չկանչել Միացյալ Նահանգների ստորագրությունը համաձայնագրի տեքստից: ԶԼՄ-ները հաղորդում էին, թե մինչև այս պահը Թրամփը հակված չէ լսել իր խորհրդականներին, սակայն վերջնական որոշումը կայացվելու է՝ Սպիտակ Տանը կայանալիք խորհրդակցության ժամանակ: Թամար Բագրատունի

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am