Քանի որ Ռուսաստանը սկսում է արգելել հայկական կոնյակի, վայ, կներեք, բրենդիի, ծաղիկների ու մի շարք այլ ապրանքների ներմուծումը, ապա ճիշտ ժամանակն է, որ Փաշինյան Նիկոլը ցույց տա, որ Եվրոպան իր մեջքին կանգնած է: Իհարկե, մեջքին կանգնելը ոչ բառի բուն իմաստով:
ՔՊ-ականները համոզում էին, որ այլընտրանքային շուկաներ կգտնեն եվրոպական ու Արաբական թերակղզու երկրներում: Դե թող հիմա Եվրամության հետ պայմանավորվեն, որ թույլ տան, ասենք մի արկղ կոնյակ ու 10 կգ պանիր Եվրամիության տարածք մտցնել: Իհարկե, նման բան եվրաչինովնիկները թույլ չեն տալու: Նիկոլին օգնելու իրենց ռեսուրսը սահմանափակվում է մի քանի կապեկ շպրտելով` երևակայական «հիբրիդային պատերազմի» դեմն առնելու նպատակով, որը այստեղ հավանաբար ծախսվում է ֆեյքերի բանակ բուծելու վրա:
Փաշինյան Նիկոլի արկածախնդիր քայլերի պատճառով Հայաստանի տնտեսության օդերը փակվում են: Կոլապսի ենթարկված տնտեսությամբ ու ավերված անվտանգային համակարգով շատ ավելի հեշտ է ժողովրդին վախեցնելով համոզել, որ սովամահ չլինելու ու չկոտորվելու միակ տարբերակը արևմտյան Ադրբեջան դառնալն է:
«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից
Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը