Ավինյանը քնել հելել է՝ հասկացել է, որ այստեղ աղբ կա. Մեսրոպ Մանուկյան
8 օր է, օրական 20-25 բեռնատարով այստեղից աղբը հեռացնում են, բայց հլը ծերը չի երեւում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում հայտնել է Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը։
Նրա հրապարակած տեսանյթում երեւում է, թե թե ինչպես է տեխնիկան հեռացնում աղբը։
«Սիրելի հայրենակիցներ, հիշում եք չէ՞, որ եկա ասեցի՝ այստեղ այսպես աղբանոց կա։ Տիգրան Ավինյանը քնել հելել է՝ հասկացել է, որ այստեղ աղբ կա։ Այսպես քթներդ ոլորելով, ձեզ կսովորեցնեմ, որ պիտի աշխատեք։ Ես պիտի գայի ասե՞ի, որ այս վիճակն է, արա, դուք չէիք տեսնո՞ւմ, շատ ուղիղ եմ ձեզ ասում»։
Նա նշել է, որ ճշտել է, որ մոտավորապես 8 օր է, օրական 20-25 մեծ տեխնիկաներով աղբը հեռացնում են, բայց ծերը չի երևում։ Այս աղբավայրը նվազագույնը 3 տարվա աղբավայր է»։
