Անչափահասին հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ կատարել․ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է անչափահասների կողմից մեկ այլ անչափահասի սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու, շանտաժի եղանակով զգալի չափերով շորթում կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ անչափահասները 2025 թվականի մարտից մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում անչափահաս տուժողից շանտաժով՝ վերջինիս հետ ունեցած սեռական բնույթի գործողությունների մասին տեղեկություններ տարածելու սպառնալիքով, պահանջել են՝ ընդհանուր 60 հզր ՀՀ դրամ գումար:

Բացի այդ, նախաքննության ընթացքում կատարված մի շարք ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ անչափահասները 16 տարին չլրացած տուժողին հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ կատարել:

Հաշվի առնելով, որ անչափահասներից մեկը հանցագործության սուբյեկտ չի հանդիսանում, այսինքն՝ չի հասել նշված հանցանքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու տարիքին, վերջինիս նկատմամբ որոշում է կայացվել Քրեական օրենսգրքի 199-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հանրային քրեական հետապնդում չհարուցելու վերաբերյալ:

Անչափահասներից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (շորթումը), 199-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը), իսկ մյուսի նկատմամբ՝ 258-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (շորթումը):

Նրանց նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը, դաստիարակչական հսկողությունը և բացակայելու արգելքը:

Հանցանք ծնող պատճառները պարզելու նպատակով միջնորդագրեր են ներկայացվել համայնքի ղեկավարին և ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության բաժնի պետին:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

դիտվել է 89 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն 50% մաքսատուրք կսահմանի Իրանին զենք մատակարարող ցանկացած երկրի նկատմամբ․ Թրամփ Հրադադարը խախտվել է «Մեծ քաղաքականություն». էպիզոդ չորրորդ Ինչպես իր կրծքի նշանով Նիկոլը խայտառակվեց Պուտինի առաջ․ Ժասմինա Ղևոնդյան (video) Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են հարսանիքների ժամանակ 4 տներ թալանած երիտասարդին Փաշինյանը Քաղսիում է․ բնակիչները հայտնվել են բլոկադայի մեջ «Առանց Նիկոլ Փաշինյանի՝ ձեզ կթաղեն ընդհանուր փոսում»․ Էդիկ Անդրեասյան (video) «Նորք-Մարաշ» ԲԿ-ի տնօրենը ՔՊ ցուցակում չի ընդգրկվել Լրատվամիջոցները բացահայտել են, թե իրականում ինչպես են Իսրայելում վերաբերվում Իրանի հետ հրադադարին Դրիֆթ կատարած վարորդը հայտնաբերվել է․ նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության հատկանիշներով Արտադրվում է վտանգավոր սննդամթերք Իրանի հարավում պայթյուններ են տեղի ունեցել ԱՄՆ-ի հետ հրադադարից հետո. Mehr #ՀԻՄԱ․«Նիկո՛լ, խայտառակությունը բացահայտելու եմ․ 5 տարի երեխաներին լցրել ես դոմիկ ու․․․»․ Ստեփանյան (video) Իրանի խորհրդարանի խոսնակը նշանակվել է գլխավոր բանակցող ԱՄՆ-ի հետ երկխոսության ընթացքում Փաշինյանի մոտ խուճապային տրամադրություն ա․ նախկին ՔՊ-ական (video) Իսրայելն Ալիևին դրդում է Իրանի դեմ պատերազմի․ Արցախի գինն է ուզում 8 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, կարող են ազդել գլոբալ ուժերի բալանսի փոփոխության վրա. The Washington Post Ալենն ու Նիկոլն իրենց դաժան ճակատագրից են սարսափում․ Անաստաս Իսրայելյան (video) Չկա ժամ ու օր, որ Երևանում խայտառակ խցանումներ չլինեն Ավանում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները չեն իրականացվում կանոնավոր կերպով Փաշինյան Նիկոլի արկածախնդիր քայլերի պատճառով Հայաստանի տնտեսության օդերը փակվում են «Սրիկա՛ Անդո, դու սրա պատասխանը պիտի տաս»․ արցախցին պոռթկաց (video) Իսրայելը հարվածել է Լիբանանում գտնվող մարդաշատ սրճարանին. կան զոհեր Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին (video) Մոջթաբա Խամենեին թույլ չի տա ստորագրել համաձայնագիրը, եթե ԱՄՆ-ն չընդունի Իրանի 10 պայմանները. Fars
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am