Ըստ «Գելլափ»-ի Քոչարյանն ունի ոչ թե 5.5, այլ առնվազն 13.1 տոկոս

Մի քանի օր առանց կեր մնալուց հետո երեկ միշիկի կուխնիում հավաքարար ու մատուցող աշխատողները յուրահատուկ ոգևորությամբ ու նիկոլական ֆեյքերի ոճով քոփի-փէյսթ էին անում Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի մամլո ասուլիսից հանված մի հատված, ըստ որի «Հայաստան» դաշինքն այս պահին ունի ընդամենը 5.5 տոկոս ձայն։
Հենց այս պահին առնվազն երեք փաստարկ կարող եմ բերել թե ինչո՞ւ այդ տվյալներն ու ընդհանրապես «Գելլափ»-ի հայաստանյան գործընկերոջ սոցհարցումների արդյունքները հավաստի չեն ու ինչ-որ տեղ նույնիսկ նկարված են։
Դրանց մանրամասնորեն կանդրադառնամ իմ շաբաթավերջի լայվում։
Հիմա ուզում եմ ներկայացնել մի հետաքրքիր փաստ հենց նույն այդ սոցհարցման արդյունքներից։
Եթե հետևել եք Արամ Նավասարդյանի հարցազրույցին հաստատ նկատած կլինեք որ քաղաքական գործիչների հետ կապված դա միակ հարցումը չի եղել ու ժողովրդին նաև հարց է ուղղվել թե քաղաքական ո՞ր գործիչի գործողություններին է հավանություն տալիս։
Իհարկե միշիկի կուխնիի աշխատողները դա չեն հրապարակել քանի որ այդտեղ նախագահ Քոչարյանն ունի ոչ թե 5.5 այլ 13.1 տոկոս։ Թեև իմ համոզմամբ դա էլ ճիշտ թիվ չէ, բայց ոչինչ եկեք կենտրոնանանք հենց այդ թվի վրա։
«Գելլափ»-ի հայաստանյան գործընկերոջ հարցմանն ի պատասխան ժողովուրդը Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցուց և հայկական բանակից հետո հավանություն է տվել հերթաբար Գագիկ Ծառուկյանի (34.2 տոկոս), Սամվել Կարապետյանի (27.3 տոկոս), նիկոլ փաշինյանի (27.1 տոկոս) և նախագահ Ռոբերտ Քոչարյանի (13.1 տոկոս) գործողություններին։
Քաղաքական գործիչների առաջին քառյակը կարելի է բաժանել երկու գլխավոր խմբերի։
Առաջին խմբում տեղավորվում են Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Կարապետյանը, որոնք հասարակության մոտ առավել մեծ ճանաչում ունեն նախ որպես ազգային բարերարներ ու գործարարներ և ապա որպես քաղաքական գործիչներ։ Սա այն իմաստով է, որ նրանց հավաքած բարձր տոկոսի մի խոշոր մասը վերաբերում է ոչ թե նրանց քաղաական այլ հասարակական գործունեությանը, ինչի պատճառով էլ ԱԺ ընտրությունների հետ կապված հարցման ժամանակ նրանց տոկոսները միանշանակ իջնում են՝ Գագիկ Ծառուկյանի 34.2 տոկոսը դառնում է 7.9 տոկոս, իսկ Սամվել Կարապետյանի 27.3 տոկոսը՝ 13.4 տոկոս։
Երկրորդ խմբում տեղավորվում են Նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նիկոլ փաշինյանը, որոնց գործունեությունը բացառապես քաղաքական բնույթի է և բնականաբար հավաքած տոկոսներն էլ միանշանակ վերաբերում են դրան։ Հենց այդ պատճառով էլ նիկոլ փաշինյանի 27.1 տոկոսը շատ չնչին նվազում արձանագրելով դառում է 24.3 տոկոս։ Նույն տրամաբանությամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հավաքած 13.1 տոկոսն էլ պիտի մնա անփոփոխ, քանի որ հարցվողները բնականաբար հավանություն են տվել Քոչարյանի քաղաքական գործողություններին, իսկ վերջին շրջանում նախագահ Քոչարյանը միայն մի հստակ գործողություն է ունեցել մասնակցել ընտրություններին, գլխավորել «Հայաստան» դաշինքը և ներկայացնել երկիրը ղեկավարելու հայտ։
Այնպես որ միշիկի խոհանոց փոխանցված կերն այս անգամ էլ խիստ նեխած ու արդեն մի տեսակ հոտած է։
Թեմային առավել մանրամասնորեն կանդրադառնամ շաբաթավերջին։
@followers
@highlight

Ռոբերտ Մարգարյանի գրառումը

դիտվել է 448 անգամ
Լրահոս
Իրաքը հայտարարել է օդային տարածքը բացելու մասին Փեզեշքիանը ձեռքբերում է անվանել Իրանի առաջարկած սկզբունքների ընդունումն ԱՄՆ-ի կողմից #ՈՒՂԻՂ․ «Նիկո՛լ, դե լսիր՝ բոմժին բոմժություն է հասնում»․ Անաստաս Իսրայելյան (video) Ավինյանը քնել հելել է՝ հասկացել է, որ այստեղ աղբ կա. Մեսրոպ Մանուկյան Արդեն երկրորդ քննիչն է ազատվում պաշտոնից Անչափահասին հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ կատարել․ նախաքննությունն ավարտվել է Գագիկ Խաչատրյանի՝ ԱՄՆ-ում գտնվող առանձնատան վաճառքից ստացված դրամական միջոցները կվերադարձվի ՀՀ-ին Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Ձերբակալվել է Արման Սահակյանը, ինչպես նաև մի շարք այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Փաշինյանն ասել է՝ «բոմժ է սարքելու Սամվել Կարապետյանին», ձեզ հրահա՞նգ է տվել․ հարց՝ ՊԵԿ նախագահին (video) Ռյուտեն Վաշինգտոնում կհանդիպի Թրամփի հետ՝ ՆԱՏՕ-ի հասցեին քննադատությունների ֆոնին Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է Սոցապ նախկին նախարար Արտեմ Ասատրյանին Խոսում են ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին… գոնե պատկերացնո՞ւմ են, թե դա ինչ է նշանակում. Ծառուկյան Ամեն մեկիս վրա 5000 դոլար պարտք կա․ Արթուր Խաչատրյանը մանրամասներ է հայտնում (video) Անդրանիկ Քոչարյա՛ն, էն խոզերիդ մասին ի՞նչ կասես, որոնց Արցախից փախցրիր` պատերազմից առաջ․ սպա (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկոլը վախենում է բոմժությունից»․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) «Ասում են՝ սիրուհուդ, կնգադ ու մորդ հեսա կկալանավորենք»․ Հովիկ Աղազարյան (video) Ինչ է առաջարկում Ռոբերտ Քոչարյանը վարկ ունեցողներին (video) Նիկոլ Փաշինյա՛ն, էդ սպառնու՞մ ես․ Արթուր Միքայելյան (video) Արծվիկ Մինասյանը թվերով ներկայացնում է՝ Փաշինյանի բերած աղետները (video) Հիմա ՔՊ-ին չասե՞նք՝ ի՞նչ ես արել․․․ Ռոբերտ Քոչարյանի հստակ առաջարկը (video) Ըստ «Գելլափ»-ի Քոչարյանն ունի ոչ թե 5.5, այլ առնվազն 13.1 տոկոս Պուտին-Փաշինյան հանդիպմանը մի միջադեպ է եղել, որը հունից հանել է Ադրբեջանին․ Հարութ Սասունյան (video) Ագրեuիվ հարձակման մոտեցումը պարտnւթյուն կրեց. Զախարովան՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև hրադադարի մասին Կապիտուլյանտը պատրաստվում է մեր Սահմանադրությունից «Ալիևի հագով կոստյում կարել». Սերժ Սարգսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am