Ուժեղ քամու դեպքում պահպանել անվտանգության կանոնները․ Փրկարար ծառայությունը տեսանյութ է հրապարակել
ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է ուժեղ քամու դեպքում պահպանել անվտանգության կանոնները։
Ուժեղ քամու դեպքում խորհուրդ է տրվում՝
խուսափել բաց տարածքներից, հատկապես այն վայրերից, որտեղ կան բարձր և հին ծառեր, որոնք կարող են ընկնել.
լինել զգոն շինությունների մոտ՝ չամրացված կամ թույլ ամրացված կառուցատարրերից.
եթե բաց տարածքում եք, կամ ձեր տունը չի ապահովում բավարար պաշտպանություն, արագ տեղափոխվեք անվտանգ վայր, հնարավորինս մնացեք ներսում.
եթե գտնվում եք փողոցում կամ բաց տարածքում՝ հեռու մնացեք էլեկտրասյուներից և լուսային սյուներից։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
