«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությունը Ազերկոսմոսի հետ պետական նախագիծ է պատրաստել, որով նախատեսվում է զարգացնել Երկիր մոլորակի մակերևույթին տիեզերքից հետևելու հնարավորությունները: Միաժամանակ հայտարարվել է, որ Ադրբեջանը ձեռք է բերել Արցախի տարածքի տվյալները տիեզերքից և դրանցում հանքեր են հայտնաբերվել, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: «Azersky արբանյակը լայն հնարավորություններ ունի Ադրբեջանի սուվերենությունը պաշտպանելու համար: 2015-ին այն օգտագործվում է պաշտպանության նպատակներով և Ադրբեջանի ազգային անվտանգությանն օգնելու համար: Օրինակ, պարբերաբար մոնիտորինգի ենք ենթարկում այն հրդեհները, որոնք առաջացնում են Ադրբեջանի տարածքում վնաս պատճառելու դիտավորությամբ»,- ասել է Ազերկոսմոսի ղեկավար Ռաշադ Նաբիևը: Նա հավելել է, որ 2017 թվականին ֆիքսել են` ընդլայնվել են Կովսականում և Քարվաճառում (Զանգելան, Քելբաջար) հանքավայրերի շահագործումը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:15-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը
Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը
Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը