Իրանը կպատասխանի ԱՄՆ-ին՝ հարվածելով Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում և Բահրեյնում գտնվող թիրախներին

Իրանական Tasnim լրատվական գործակալությունը, հղում անելով իրազեկված ռազմական աղբյուրին, հայտնում է, որ Թեհրանը պատրաստ է ընդլայնել պատասխան հարվածների թիրախների ցանկը, եթե Դոնալդ Թրամփը կատարի իր սպառնալիքը և հարվածներ հասցնի Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Ամերիկյան նախագահի «խելահեղ քայլի» դեպքում հարվածների տակ կարող են հայտնվել Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի առանցքային նավթային օբյեկտները։

«Մենք մի քանի «հաճելի անակնկալներ» ենք պատրաստել Թրամփի հնարավոր խելահեղության համար։ Դրանցից մեկը՝ Saudi Aramco-ի նավթային օբյեկտների, Յանբուի նավթային համալիրների և Ֆուջեյրայի նավթամուղն է Իրանի թիրախների ցանկում», — նշել է աղբյուրը։

Աղբյուրը նշում է՝ Թրամփի սպառնալիքները պայմանավորված են ոչ թե ուժով, այլ հուսահատությամբ և անզորությամբ՝ իրանական կարողությունների դիմաց։ Եթե ամերիկյան նախագահը սխալ քայլ կատարի, Թեհրանը պատրաստ է նրա համար ստեղծել «սև խոռոչ», որից դուրս գալ հնարավոր չի լինի։

«Թրամփի սպառնալիքները ավելի շատ կապված են նրա հուսահատության և անօգնականության, քան նախաձեռնողականության և ուժի հետ։ Բայց եթե նա իր խելահեղությամբ ցանկանա մեկ փոսից ընկնել մյուսը, մենք նրա համար պատրաստել ենք մի «սև խոռոչ», որից դուրս գալ չի հաջողվի», — ընդգծել է աղբյուրը։

Իրանական ռազմական աղբյուրը նաև զգուշացրել է, որ ԱՄՆ դաշնակիցների էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածը կարող է հանգեցնել համաշխարհային նավթային շուկայի փլուզման։ Նրա կանխատեսմամբ՝ նավթի գինը կարող է բարձրանալ մինչև 200 դոլար մեկ բարելի համար։

«Թրամփը կարծում է, թե այս սպառնալիքներով կբացի Հորմուզի նեղուցը և նավթի գինը կնվազի։ Նա չի հասկանում, որ եթե իրականացնի իր սպառնալիքը, առաջիկա օրերին ստիպված կլինի տեսնել նավթի գինը՝ 200 դոլարի մակարդակում», — նշել է աղբյուրը։

դիտվել է 185 անգամ
Լրահոս
Իրաքի արմատական ​​խմբավորումները հայտարարել են գործողությունների երկշաբաթյա դադարեցման մասին Մերձավոր Արևելքը և աշխարհը մի քայլ հետ դարձավ անդունդի եզրից. Վարդան Ոսկանյան Աշխարհը (և, բնականաբար, Հայաստանը) խուսափեց մի մեծ աղետից, որը կարող էր լիներ, եթե Թրամփը իրականացներ «մի ամբողջ քաղաքակրթություն ոչնչացնելու» իր սպառնալիքը. Լևոն Զուրաբյան Թոշակառուների կոշտ արձագանքը՝ Փաշինյանի ու իր թիմի պարգևավճարներին (video) Հայե՛ր, լավ լսեք՝ Ալիևն արդեն չի թաքցնում՝ ինչ է ուզում Նիկոլից․․․ Արշակ Զաքարյան (video) Թրամփն ընդունել է Իրանի 10 պահանջները՝ երկշաբաթյա հրադադարից առաջ 8 օր էս աղբը հեռացնում են, հլը ծերը չի երեւում. Մեսրոպ Մանուկյան (video) Ավտոբուս նստողների համար օրենք է փոխվել․․․ Հուսանք՝ առաջիկա դիվանագիտական ջանքերն արդյունավետ կլինեն և Մերձավոր Արևելքում խաղաղություն կբերեն ԱՄՆ-Իրան բանակցությունների ազդեցությունը Հայաստանի անվտանգային միջավայրի վրա․ Դավիթ Անանյան Վենսը, Ուիթքոֆը և Քուշները կարող են մասնակցել Իրանի հետ բանակցություններին. CNN Բախվել են «Nissan Versa»-ն և «Ford Fiesta»-ն․ վերջինը բախվել է ծառին և կողաշրջվել․ կան վիրավորներ ««Բարձրակարգ» դասալիքները․ ո՞ր ՔՊ-ականներն են բանակից թռել» (video) Սիսիան-Գորիս ճանապարհին կցորդով բեռնատարը հայտնվել դաշտամիջում. վարորդը հոսպիտալացվել է Պենտագոնի ղեկավարը Թրամփին կեղծ տեղեկություններ է տրամադրել Իրանի դեմ գործողությունների վերաբերյալ Իշխանությունը չի հանդուրժում իր այն յուրայիններին, ովքեր խոսում են իշխող ռեժիմի ձախողումների մասին Բանակցային տրամաբանությունը արդեն իսկ փոխվել է հօգուտ Իրանի. Վարուժան Գեղամյան Հրադադարը չի ներառում Լիբանանը․ Նեթանյահու ԱՄՆ-Իրան բանակցությունները կսկսվեն ապրիլի 10-ին՝ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում Իրանը և ԱՄՆ-ն, իրենց դաշնակիցների հետ միասին, համաձայնել են անհապաղ հրադադարի Պակիստանի վարչապետը դիմել է Թրամփին՝ երկարաձգել Իրանի հետ համաձայնագրի համար սահմանված ժամկետը Իրանը կպատասխանի ԱՄՆ-ին՝ հարվածելով Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում և Բահրեյնում գտնվող թիրախներին Շուրիշկանի Հրաշագործ Ավետարանը կբերվի Մուղնու Սուրբ Գևորգ Եկեղեցի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Թրամփը հայտարարել է Իրանի ռմբակոծությունները երկու շաբաթով դադարեցնելու համաձայնության մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am