Օշականցի Գեւորիկն ազատ է արձակվել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով, օրեր առաջ կալանքից ազատվել է քրեական աշխարհում հայտնի «օրենքով գող» Գեւորգ Մելիքյանը՝ Օշականցի Գեւորիկը։

Դատարանը նրա նկատմամբ նոր խափանման միջոց է կիրառել` տնային կալանքը, համակցված բացակայելու արգելքով եւ 13 միլիոն դրամ գրավով։ Քրեական գործով անցնում են Օշականցի Գեւորիկը եւ մեկ այլ օրենքով գող՝ Սամվել Հասանյանը՝ «Մանգո» մականվամբ։

Քրգործն այն մասին է, որ նշված անձինք, լինելով «օրենքով գողեր», օգտագործել են իրենց անունն ու կապերը՝ գումարի դիմաց կենցաղային հարցեր լուծելու համար։ Ի դեպ, տեղեկացանք նաեւ, որ Արագածոտնի մարզի դատարանն այս եւ ամիսներ առաջ նախաձեռնված քրեական վարույթը, որով Մելիքյանին մեղադրանք է առաջադրվել Օշականում գտնվող իր տան բակում թմրանյութ աճեցնելու համար, միացրել է իրար եւ ընդդատության կարգով ուղարկել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։

Դատարանը գտել է՝ քանի որ նույն վարույթով անցնող Մանգոն վանաձորցի է, գործը պետք է քննվի այնտեղ։ Գլխավոր դատախազությունից մեզ փոխանցեցին, որ խափանման միջոցը փոխելու դատարանի որոշումը բողոքարկելու են վերաքննիչ դատարան։

դիտվել է 115 անգամ
Լրահոս
Բանակցային տրամաբանությունը արդեն իսկ փոխվել է հօգուտ Իրանի. Վարուժան Գեղամյան Հրադադարը չի ներառում Լիբանանը․ Նեթանյահու ԱՄՆ-Իրան բանակցությունները կսկսվեն ապրիլի 10-ին՝ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում Իրանը և ԱՄՆ-ն, իրենց դաշնակիցների հետ միասին, համաձայնել են անհապաղ հրադադարի Պակիստանի վարչապետը դիմել է Թրամփին՝ երկարաձգել Իրանի հետ համաձայնագրի համար սահմանված ժամկետը Իրանը կպատասխանի ԱՄՆ-ին՝ հարվածելով Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում և Բահրեյնում գտնվող թիրախներին Շուրիշկանի Հրաշագործ Ավետարանը կբերվի Մուղնու Սուրբ Գևորգ Եկեղեցի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Թրամփը հայտարարել է Իրանի ռմբակոծությունները երկու շաբաթով դադարեցնելու համաձայնության մասին 6 մլն եկամուտ, անշարժ գույք, խոշոր չափի փոխառություններ. ինչ է հայտարարագրել Քաղշինկոմիտեի նախագահը Տիգրան Ավինյանի հոր բողոքը բավարարվել է. «Հրապարակ» Ընտրական օրենսգրքի փոփոխության ժամանակ ՔՊ-ականներն ամբիոնին էին մոտենում «շպառգալկաներով». Հրապարակ «Սա ի՞նչ արդարադատություն է». Աբովյանի կանգառում սպանվածի եղբայր Օշականցի Գեւորիկն ազատ է արձակվել. «Հրապարակ» Կոշտ զրույց է ընթացել փակ դռների հետեւում. «Հրապարակ» ՔՊ-ականներին սկսել է հունից հանել Հայկ Սարգսյանի ինքնագոհ պահվածքը. «Իրավունք» Փրայմերիզն իրականում հեքիաթ էր. Փաշինյանն է կազմել ցուցակի դասավորությունը. «Իրավունք» Իրանը չի վախենում Թրամփի սպառնալիքներից․ Թեհրանն արձագանքել է ԱՄՆ նախագահի հայտարարությանը Թուրքիայում մեկնարկել են «Անատոլիական փյունիկ» վարժանքները ՔՊ-ից պատգամավորի թեկնածու առաջադրված իջևանցի բժիշկ Միքայել Ադամյանը ՌԴ քաղաքացի է․ «Փաստ» Խոշոր ավտովթարի հետևանքով վիրավորներ կան Գրոհել են Քուվեյթի հյուպատոսության շենքը Հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել, որի հետևանքով վիրավորներ կան Կյանքից հեռացել է լեգենդար մարզիչ Միրչա Լուչեսկուն Այն ժամանա՞կ էլ ոմանք կարող էին կարծել, թե «բարձրակարգ» տղաները բանակում չեն ծառայում. Հասրաթյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am