Թուրքիայում մեկնարկել են «Անատոլիական փյունիկ» վարժանքները
Թուրքիայի Քոնիա քաղաքում մեկնարկել են «Անատոլիական փյունիկ 2026» միջազգային որոնողափրկարարական վարժանքները, որին մասնակցում են նաև Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը։
Նշվում է, որ վարժանքների նպատակն է զարգացնել տարբեր երկրների որոնողափրկարարական ուժերի միջև համագործակցության և փոխգործունակության բարձրացման հմտություններ, կատարելագործել հրամանատարական և վերահսկողական մեխանիզմները, բարձրացնել անձնակազմի պատրաստվածությունը, իրականացնել որոնողափրկարարական աշխատանքներ արտակարգ իրավիճակներում, արդյունավետորեն իրականացնել փրկարարական աշխատանքներ ջրում և ցամաքում, ինչպես նաև դժվարանցանելի տեղանքում, անվտանգ կերպով տարհանել օդաչուներին, ապահովել օդային աջակցություն և բարելավել օդային երթևեկության կարգավարների աշխատանքը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
