Լևոն Սարգսյանը՞,Լևոն Տեր-Պետրոսյանը՞,թե՞...

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետի 2017 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ հաստատվել է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի կազմը: Սպասվում է, որ առաջիկայում կհայտարարվի նաև տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ: Մեսրոպ Մաշտոցի անվան «Մատենադարան» հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի պաշտոնը թափուր է 2016 թվականի աշնանից՝ նախկին տնօրեն Հրաչյա Թամրազյանի անժամանակ մահից հետո: Այս ընթացքում թափուր պաշտոնի մրցույթ չի հայտարարվել: Նախատեսվում էր, որ փոխվելու է Մատենադարանի կարգավիճակը, և հաստատությունը պետական ոչ առևտրային կազմակերպության փոխարեն դառնալու է հիմնադրամ: Կարգավիճակի փոփոխության գործընթացն ավարտվել է: Մատենադարանի բարձրագույն կառավարման մարմինը հանդիսացող խորհրդի կազմը նույնպես, ինչպես նշեցինք, հաստատվել է: Կանոնադրության համաձայն, խորհուրդը պետք է ունենա 19 անդամ, որից 10-ը՝ Մատենադարանից: Մյուս 9-ը անդամը, որոնք նույնպես նշանակվել են կանոնադրական նորմերի հիման վրա, բայց ներկայացնում են այլ՝ պետական ու ոչ պետական կազմակերպություններ, հետևյալն են. Լևոն Մկրտչյան – ՀՀ կրթության և գիտության նախարար Վահե Ստեփանյան – ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Ավետիս Բերբերյան – ՀՀ նախագահի օգնական (համաձայնությամբ) Սամվել Հարությունյան – ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Ռադիկ Մարտիրոսյան – ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (համաձայնությամբ) Արամ Սիմոնյան – Երևանի պետական համալսարանի ռեկտոր (համաձայնությամբ) Ներսես Տեր–Վարդանյան – ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Զարգարյան – «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) Լևոն Սարգսյան – «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի խորհրդի նախագահ (համաձայնությամբ) Մատենադարանի տնօրեն ընտրելու է հոգաբարձուների խորհուրդը: Ենթադրվում է, որ խորհրդի նախընտրելի թեկնածուն կլինի այժմ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը: Այդ հնարավորության օգտին է խոսում, մասնավորապես այն հանգամանքը, որ Մատենադարանը հիմնադրամ դառնալուց հետո էլ նա շարունակել է աշխատել որպես ժամանակավոր պաշտոնակատար, ինչը ամրագրվել է կառավարության համապատասխան որոշմամբ: Իսկ փորձը ցույց է տալիս, որ մասնավորապես կրթական ու գիտական հաստատություններում տնօրեն են դառնում այն մարդիկ, որոնք մինչև մրցույթը նշանակված են լինում որպես ժամանակավոր պաշտոնակատար, ու մրցույթի ընթացքում էլ, որպես կանոն, մրցակից չեն ունենում: Վահան Տեր-Ղևոնդյանը պատմաբան է, եղել է Մատենադարանի գիտական քարտուղարն ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը: Վերջին գրեթե երկու տարվա ընթացքում, որպես Մատենադարանի տնօրենի հավանական հավակնորդի, նշվում էր Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանի անունը: Նա, սակայն «Հայկական ժամանակ»-ին տված հարցազրույցում հերքել էր, թե ինքը նման մտադրություն ունի: Բացի այդ, այսօր արդեն նա չի ունենա այդ հնարավորությունը, հաշվի առնելով, որ Մատենադարանի խորհրդի անդամը, համաձայն կանոնադրության, չի կարող դառնալ տնօրեն: Նույն Վահան Տեր Ղևոնդյանն, ի դեպ, ընդգրկված չէ հոգաբարձուների խորհրդի կազմում, ինչը նույնպես հիմք է տալիս ենթադրելու, որ իշխանությունները նրա հետ կապված այլ ծրագրեր ունեն: Այս ընթացքում շրջանառվել է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի անունը, որը թեկնածությունը հետագայում, իհարկե չի հաստատվել: Տեղեկություններ կան, որ առաջադրվելու մտադրություն ունեցել են Մատենադարանի մեկ-երկու բաժինների ղեկավարներ, որոնք, սակայն, ըստ նույն տեղեկությունների, դուրս են մնացել գործընթացից: Թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու հայտ, ամենայն հավանականությամբ, նրանք չեն ներկայացնի: Հ.Գ. Մատենադարանի կառավարման նախորդ խորհրդի կազմը մեզ գտնել չհաջողվեց՝ հասկանալու համար, թե նոր խորհրդի համեմատությամբ ինչ փոփոխություններ կան: Մատենադարանի կայքից դա արդեն հեռացվել էր, համացանցում նույնպես գտնել չհաջողվեց, իսկ տնօրենի պաշտոնակատարը փոխանցեց, որ այդ ցանկը մեզ տրամադրելը նպատակահարմար չեն գտնում»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց. փաստաբան Դատարանները չեն կարող որոշել հոգևորականների կանոնական կարգավիճակը․ Արա Զոհրաբյան Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով (video) #ՈՒՂԻՂ․ «Վատ լուր Փաշինյանի համար․ ռուսներն իրենց գործը համարյա վերջացնում են»․ Տիգրան Չոբանյան (video) «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Հայաստանի պետականությունը որևէ մեկի քաղաքական առաքելությունը չէ. Հակոբյան Մենք պատրաստ ենք, միա՛յն օրն ասեք․ Նարեկ Կարապետյան Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ «Սրբազան պայքարի» գործովյուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ «Ժողովուրդ» Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ» ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ» Թուրքիան փորձում է նոր դեր ստանձնել տարածաշրջանային անվտանգության հարցերում․ Զաքարյան Ի՞նչ ունեցվածք ունի «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Հայկ Սուքիասյանը․ «Ժողովուրդ» Ճնշում են բոլոր կողմերից․ «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 23-ին, ժամը 17:30-ին Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ» Բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար Դատարանը կարճել է գործերի վարույթները Հանձնարարական է իջեցվել․ «Հրապարակ» Արևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել․ «Հրապարակ» Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am