ԻՀՊԿ-ն հայտարարել Է, որ ավելի քան 40 թիրախ է խոցել Իսրայելում
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ՝ Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումները) հայտարարել է Իսրայելի տարածքում ավելի քան 40 թիրախների ուղղությամբ հասցված հարվածների մասին։
Ինչպես նշվում է ԻՀՊԿ մամուլի ծառայության հայտարարության մեջ, որի տեքստը մեջբերում Է Tasnim գործակալությունը, իրանական ուժերն ավելի քան 30 թիրախ են խոցել Իսրայելի Ռիշոն լե Ցիոն, Պետախ Տիկվա, Բեեր Շևա, Դիմոնա, Արադ, Կիրյաթ ԳԱԹ և Օֆակիմ քաղաքներում: Բացի այդ, 10 թիրախ էլ խոցվել է Թել Ավիվի տարածքում։
