«Սա կոչվում է ՊԱՌՎԻ ՑՈՒԼԵՐ». Գագիկ Սուրենյան
Հյուսիս-արևմուտքից ցուրտ ճակատի ներխուժմամբ պայմանավորված ապրիլի 9-10-ին ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, Շիրակում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Այդ օրերին նշված հատվածներում կանխատեսվում է ձյան ծածկի ավելացում 20-50սմ-ով, սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց։ Ապրիլի 8-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 24-27մ/վ արագությամբ։
Հայհիդրոմետ»,- գրել է նա:
Մեկնաբանությունների բաժնում Գագիկ Սուրենյանը հավելել է. «Սա կոչվում է ՊԱՌՎԻ ՑՈՒԼԵՐ»:
