Հակակոռուպցիոն դատարանի հոսանքազրկման պատճառով Ղուկասյանի գործով դատական նիստը կես ժամ ուշ սկսվեց
Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստը, որը նշանակված էր ժամը 14:00-ին, սկսվեց շուրջ կես ժամ ուշացումով։
Դատական նիստի մեկնարկի ուշացման պատճառը Հակակոռուպցիոն դատարանի հոսանքազրկումն էր, դատարանից փոխանցում 24News-ի աշխատակիցը։
Դատական նիստը նախագահող դատավոր Լևոն Պետրոսյանը հայտնեց, որ կապ են հաստատել ՀԷՑ-ի հետ, որտեղից փոխանցել են, որ վթար է, 30 րոպեների ընթացքում հոսանքը կվերականգնվի:
Դատավորը առաջարկեց նիստը չհետաձգել և հեռախոսներով ձայնագրել: Կողմերը համաձայնեցին, նիստն ընթանում է: Նշենք, որ վկաների հարցաքննության փուլն է:
