Իրանի գերագույն առաջնորդի առողջական վիճակը ծանր է
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին գտնվում է անգիտակից վիճակում և բուժում է ստանում։ Այս մասին հայտնում է The Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ նույն աղբյուրի՝ Խամենեին գտնվում է Քում քաղաքում՝ Թեհրանից մոտ 130 կմ հարավ, և ծանր վիճակի պատճառով չի կարող մասնակցել պետական որոշումների կայացման գործընթացին։ Նշվում է, որ այս տեղեկատվությունը առաջին անգամ է բացահայտում նրա գտնվելու վայրը, ինչը լրացուցիչ լարվածություն է ստեղծում տարածաշրջանում։
