Դավիթ Մինասյանի կալանավորման դեմ բողոքը կքննի դատավոր Ադրինե Ղուկասյանը

Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի գործով 18-ամյա Դավիթ Մինասյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը կքննի Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանը, դատարանը վարույթ է ընդունել բողոքը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել է 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանին կալանավորելու միջնորդությունը։ Դատարանի որոշման դեմ բողոք ներկայացվել է երեկ, ինչի մասին տեղեկացրել ենք։ Գործը, սակայն, դեռևս առաջին ատյանի դատարանը չի ուղարկել Վերաքննիչ դատարան, որը 10-օրյա ժամկետում պետք է որոշում կայացնի։

Պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը լիահույս է, որ դատարանը, հաշվի առնելով բացառիկ իրավիճակը, որ 18 տարեկան է, առողջական խնդիրներ ունի, գոնե շտապ կքննարկի բողոքը։ Վերաքննիչ բողոքի բովանդակությունից պաշտպանը չմանրամասնեց՝ պայմանավորված նախաքննության գաղտնիությամբ, սակայն նշեց, որ պահանջում են վերացնել խափանման միջոց կալանքը կամ կիրառել այլընտրանքային խափանմնա միջոց։ Մարտիրոսյանի խոսքով՝ շատ կցանկանար, որ Մայրության տոնին գոնե մարդասիրությունը գործեր, մայրն այսօր կարողանար տեսնել Դավիթին, քանի որ տոտալ սահմանափակումներ կան տեսակցությունների։ Անդրադառնալով առողջական վիճակին՝ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ այսօր առավոտյան է այցելել Դավիթին, վիճակը նույնն է։

Հիշեցնենք, որ Սուրբ Աննա եկեղեցում մարտի 29-ին Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ է եղել, Փաշինյանի թիկնապահները նախ երիտասարդին քաշելով ճանապարհ են բացել, իսկ երբ երիտասարդը նշել է, որ ցանկացել է իր տեղում կանգնած մնալ՝ վեճ է եղել։ Ավելի ուշ ոստիկանները ուժի կիրառմամբ եկեղեցուց բերման ենթարկեցին երիտասարդներին։ Միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)։ Ձերբակալվածները եղել են Դավիթ ու Միքայել Մինասյանները, ովքեր սովորում են դպրոցում, ու հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։ ՔԿ-ն նրանց մեղադրանք ներկայացրեց, Միքայել Մինասյանին՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն աջակցելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը), Գևորգ Գևորգյանին՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը կազմակերպելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելը)։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը և գրավը։ Երկվորյալ եղբայրներից մեկին, սակայն, կալանավորելու հարց է բարձրացվել։ Դավիթ Մինասյանին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր՝ Փաստինֆո

դիտվել է 168 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Պուտինը թվեր է ու փաստեր է դրել Նիկոլի առաջ․ Փաշինյանը հետդարձի ճանապարհ չունի․ Բոզոյան (video) Հիմա ձեզ ցնցումների մեջ կգցենք. ԱԺ–ի մոտ վանկարկում են՝ «Սամվել, Սամվել» (video) Փաշինյա՛ն, հերիքա՛ ներվեր ուտես․ 2 ամիս էլ համբերի․․․ շուտով գիտես՝ ուր ես գնալու․ Ալիկ Ալեքսանյան (video) Վաղը սրանք Սամվել Կարապետյանի կոշիկի ռազմերը կիմանան ու․․․ Էդգար Ղազարյանն՝ ԱԺ-ի դիմաց (video) «Ուժեղ տղե՛րք, բա ինչի՞ եք վախենում Սամվել Կարապետյանի անունից»․ ակցիա ԱԺ-ի դիմաց (video) Փաշինյանի վախերն արդեն չափ ու սահման չունեն․անցել է կտրուկ քայլերի․ Սամվել Կարապետյանի ներկայացուցիչ (video) ԵՄ-ն պաշտոնապես հաստատել է, որ ստացել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային ուղղված իմ նամակը. Ռոբերտ Ամստերդամ Ավիահարվածներ են հասցվել Իրանի արևմուտքում գտնվող Խորամաբադի օդանավակայանին Վախերի մեջ եք, ՔՊ-ականնե՛ր․ ակցիա՝ ԱԺ-ի դիմաց (video) Նիկոլի՞ց եք վարակվել․․․ ինչից խոսում եք, վերջում ուտելուց եք խոսում․ Գեղամ Մանուկյանի բուռն ելույթը (video) Քննիչի աշխատանքին վնասող տվյալներ հայտնած և խուլիգանության մեջ մեղադրվողի գործն ուղարկվել է դատարան Ավելի քան 14 մլն իրանցիներ պատրաստ են իրենց կյանքը տալ երկրի պաշտպանության համար. Փեզեշքիան #ՈՒՂԻՂ․ Նիկոլին ներսից են քանդելու․ «Շիշ բռնողը» ձեզ վկա․ Արմինե Ադիբեկյան (video) Իրանի գերագույն առաջնորդի առողջական վիճակը ծանր է Դավիթը երեկվանից ավելի թույլ է․ Ռուբեն Մելիքյանը նոր մանրամասներ է հայտնում (video) Ձեռքի հետ, ոտի վրա գիշերը մտածել եք, որ Սամվել Կարապետյանի անունը ձեզ կխանգարի․ Արման Ղազարյան (video) Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների աշխատանքի արդյունքում Ընտրություններին երկու ամիս է մնացել․ էս ի՞նչ եք անում․ Գեղամ Մանուկյան (video) Նոր օրենսդրական փոփոխությունների քննարկում աշխատողների համար Տիկին Վարդանյանը ջերմոցներից էր խոսում, ինչ ունեիք-չունեիք իրան ասեցիք. Սիմոնյան (video) #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ ասուլիս․ Սամվել Կարապետյանի դեմ ԱԺ օրենքի նախագիծ են բերել (video) Հայ Եկեղեցին արտաքին ուժերի կարիքը չունի, քանզի իրեն լիարժեք ու անվերապահորեն սատարում է հայ ժողովուրդը ... Գևորգ Դանիելյան Դավիթ Մինասյանի կալանավորման դեմ բողոքը կքննի դատավոր Ադրինե Ղուկասյանը Նավթի գներն աճել են Զզվելի, փնթի․․․ Արթուր Խաչատրյանի կոշտ քննադատությունը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am