ՔՊ-ում կրկին իրար փոր են թափում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովում երեկ տեղի ունեցած քննարկումն ու ՔՊ-ականների փոխադարձ մեղադրանքները, կուսակցության «կեղտոտ սպիտակեղենն» ի տես բոլորի «փռելը» ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանի ոտքի տակից հողը փախչում է, եւ ներկուսակցական սոդոմ-գոմոր է տիրում։ Բանն այն է, որ ՔՊ-ից մեկուսացած կամ «սպիսատ եղած» Հայկ Սարգսյանը՝ Շիշ բռնողը, որին վարչությունը մերժեց` չընդգրկեց ՔՊ ընտրացուցակում, կրկին օրակարգ է բերել իր բազմաչարչար, տխրահռչակ նախագիծը՝ փողով բանակից ազատվելու վերաբերյալ, որն ամիսներ առաջ Ազգային ժողովը մերժել էր, քանի որ նախագծի շուրջ բարձրացած աղմուկը կառավարությանը ստիպել էր հետողորմյա անել իրենց նախնական դրական դիրքորոշումը, եւ կոճակ սեղմող խորհրդարանական մեծամասնությունը մերժել էր այն: Մերժողների թվում էր, որքան էլ աբսուրդային հնչի, նաեւ նախագծի հեղինակը՝ Հայկ Սարգսյանը։

Թե ինչու էր նա կրկին օրակարգ բերել նախագիծը, երեկ չհայտնեց, միայն հիշեցրեց, որ նախագծին կառավարությունն ի սկզբանե դրական եզրակացություն է տվել։ Գուցե սրանով փորձում է «ատամ ցույց տալ»` իրեն լուսանցք նետելու համար: ՔՊ մեր աղբյուրները, մինչդեռ, կասկած չունեն, որ Հայկ Սարգսյանը փորձում է սրանով ապահովագրել իրեն, քաղհալածյալի կերպարի մեջ տեղավորվել, քանի որ թե՛ իր, թե՛ հոր նկատմամբ իրավապահները որոշակի «աշխատանքներ» են սկսել տանել: Զարեհ Սարգսյանը, որ ժամանակին բարձր պաշտոն է զբաղեցրել` եղել է Կենսաթոշակային հիմնադրամի նախագահը, իր կենսագրության մեջ մութ կետեր ունի, որոնց մասին հիշել է Նիկոլ Փաշինյանը, որը ժամանակին շատ մոտ է եղել նրա հետ։ Բացի այդ՝ ՔՊ-ականները կասկածներ ունեն, որ Հայկ Սարգսյանը խաղեր է տալիս կամ կարող է տալ՝ որոշ ընդդիմադիրների հետ, այդ պատճառով էլ փորձելու են նրան իր տեղը ցույց տալ։ Հենց այս պատճառով էլ Հայկ Սարգսյանը հավաքել է մերժված նախագծի փաստաթղթերի տրցակը ու կրկին եկել քննարկման՝ էլ ավելի բաց խաղաքարտերով: Երեկ նա, կարելի է ասել, մերկացրեց ոչ միայն թիմակիցներին, այլեւ՝ պաշտպանության համակարգն ու բանակը՝ որպես ինստիտուտ։

Հայտարարեց, որ Երեւանում զորակոչի թիվը կրիտիկական ցածր է. «Երբ մենք ասում ենք՝ հանրապետությունում 30-35% է զորակոչը, դա մարզերի հաշվին է այդքան, Երեւանում 10-16% է։ Տարի ենք ունեցել, որ 10 տոկոս է եղել, այսինքն՝ անհավասարությունը կա։ Այս օրենքի տապալմամբ ուզում են ասեն, որ, այ, չեղավ այդ անարդարությունը: Այդ անարդարությունը խորանալու է, ինչի համար ցավում եմ»։ Հայկ Սարգսյանը նշեց, որ իր առաջարկի դեպքում անձը 1 ամիս կծառայի, կմտնի պահեստազոր, ու երբ կլինեն ենթադրյալ մարտական գործողություններ կամ էսկալացիա, այդ մարդուն պետությունը կունենա իր պահեստազորում. «Այսինքն, ինքը ոչ թե կլիներ ՌԴ քաղաքացի, այլ կլիներ մի ամիս պատրաստված զինծառայող, որը կկարողանար համալրել զինված ուժերի շարքերը։ Իսկ այդ գումարով հնարավոր կլինի պրոֆեսիոնալ բանակ ստեղծել»: Նա անգամ մուննաթ էր գալիս թիմակիցների վրա։ «Բա չես ասում, որ քո բանակի աչքն ես հանում, քո զորակոչը կրիտիկական վատ վիճակում է, քո զորքի թիվը 44 հազարից 14 տարում իջել է 14 հազար։ Ասում եմ՝ եկեք միջոց ձեռնարկենք, իրար մեջ խոսում են, ասում են՝ Սարգսյան Հայկն իր PR-ի համար է անում։ Բանակի համար եմ անում, PR-ի համար անելուց լինեի, 50 տարի կլինեի էս խմբակցության պատգամավոր։ Էդ հարցերը, որ բարձրացնում եմ, դրա արդյունքում հարաբերություններ են փչանում նախարարների հետ, գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ»,- հայտարարեց նա։
Ասաց նաեւ, որ բանակում չեն ուզում ծառայել, քանի որ վատ պայմաններ են, զինվորները շաբաթը մեկ են լողանում։

Ինքը բազմաթիվ բարձր դասարանցիներ գիտի, որոնցից դպրոցն ավարտելուց հետո որեւէ մեկը չի զորակոչվում բանակ: «Եթե ծանոթներ ունեք, հատկապես՝ էլիտար համարվող դպրոցներում, մի հատ կարող եք հարցումներ անել, թե, օրինակ, 2025 թվականին ձեր դպրոցից քանի տղա է ավարտել դպրոցը, քանիսն է գնացել բանակ։ Սխեման հետեւյալն է` ովքեր փող ունեն, մինչեւ 18 տարին լրանալը հրաժարվում են քաղաքացիությունից։ Այդ փողը Հայաստանում չեն ծախսում, դրսում են ծախսում՝ Եվրոպայում` շատ, Ռուսաստանում` ավելի քիչ։ Գումար է դուրս գալիս Հայաստանից դրա արդյունքում, այդ տղերքն են դուրս գալիս մեր պահեստազորից, հաշվառումից ընդհանրապես, ու մենք կորցնում ենք ե՛ւ իրենց, ե՛ւ իրենց գումարները։ Ես առաջարկել եմ՝ այս սխեման փակենք ու շուռ տանք, որ այդ գումարները ոչ թե հոսեն Հայաստանից դուրս, այլ գան հոսեն ծառայող տղաների գրպանները»։
ՔՊ մեծամասնությունն այս անգամ էլ մերժեց նրա նախագիծը: Մեր տեղեկություններով, հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումից հետո իշխանականներն այնքան են նյարդայնացել իրենց կուսակցի պահվածքից, որ քննարկել են հարցը` դիմել Փաշինյանին, նրան առաջարկել` ձգել Հայկ Սարգսյանի կապերը»։

դիտվել է 151 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակ Աղվան Վարդանյանից պահանջում են բռնագանձել 3 անշարժ գույք և ավելի քան 235 մլն դրամ «Զվարթնոց» օդանավակայանում պահման հանձնված 30 հազար դոլարը փոխարինվել է կեղծ թղթադրամներով․ ԶԼՄ Ո՞ւմ ենք հիշում ու հարգում, եթե մեր սեփական պատմության հանդեպ այդքան անհարգալից ենք․ քաղաքագետ Փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել է Արցախ վերադարձի իրավունք, գերիներ, Ամուլսար ու Հայաստանում բռնաճնշումներ․ «COP17»-ի օրերին բողոքի ակցիաներ են լինելու ՍԴ նախագահի պաշտոնին հավակնում են Վլադիմիր Վարդանյանն ու Էդգար Շաթիրյանը Վարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին է իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալ Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է միասնական եվրոպական բանակ ստեղծելու անհրաժեշտության մասին Ադրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին Այս դիրքորոշման մեջ է մեր Եկեղեցին տեսնում իր հեղինակությունը․ Գարեգին Բ Թուրքիա-ԵՄ առևտրի ծավալը Արդուկը միացնես կամ սառնարանը բացես՝ ավետում են, որ ԵՄ–ն իր շուկան գրեթե ամբողջությամբ «մերկացրել» է Հայաստանի արտահանումների համար. Հակոբ Բադալյան Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌԴ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Սպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է. հայտնի են մանրամասները Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն Մի ուշագրավ դրվագ, որ Փաշինյանն անում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ․ Սուրեն Սուրենյանց (video) «Էդ COP17-ի մասնակիցների մեջ ինչքան լրտես ու եսիմ ինչ զահուրմար կա, էս մեր կաշվից ա հելնելու» (video) Ոստիկանական ջոկատներ են ուղարկել իմ տուն․ Զարուհի Փոստանջյանը մանրամասներ է հայտնում (video) Ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում Ինչ ես խոսում․ 2 ադրբեջանցի հովիվ նստացնեն Արծվաշենում, այնտեղ հայ չի մնա․․․ Էդիկ Անդրեասյան (video) Իրանի փոխարտգործնախարարը ժամանել է Ադրբեջան Թուրքիան և Ադրբեջանը գրանցվե՞լ են COP17-ին մասնակցելու համար. փոխնախարարի արձագանքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am