«Ռոբսոնները», ռաբիզությունն ու իշխանությունը. ապշելու բան կա՞

Ինչպես հայտնի է, Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակը պատժամիջոցներ է կիրառել ռուսաստանցի տասը «օրենքով գողերի» նկատմամբ, որոնց ցանկում հայտնվել է նաև սոչիաբնակ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանը։ Գրասենյակի հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է․ «Թաթուլյանը «օրենքով գողերին» ֆինանսական աջակցություն է տրամադրում և 2010-ին նշանակվել է Սոչիի «նայող»։ Նա և Զախարի Կալաշովը ձերբակալվել էին 2015-ին, Սոչիում` քրեական հեղինակությունների հավաքի ժամանակ»: Եվ ահա, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խորհրդական լինելու մասին ԱՄՆ պատժամիջոցների ցանկում հայտնված Ռուբեն Թաթուլյանը օրերս հայտնել է Սոչի բլոգին տված հարցազրույցում, որը համացանցում հրապարակվել է։ «Ռոբսոն» մականունով հայտնի գործարարից բլոգեր Ալեքսանդր Վալովը փորձել է ճշտել՝ արդյո՞ք նա հանդիսանում է դեսպան կամ որևէ այլ ներկայացուցիչ, քանի որ երթևեկում է դիվանագիտական պետհամարանիշներ ունեցող մեքենայով։ «Դուք երթևեկում եք դիվանագիտական պետհամարանիշներ ունեցող մեքենաներով։ Դուք հադիսանո՞ւմ եք դեսպան, հյուպատոս», - բլոգերի այս հարցին Թաթուլյանը պատասխանել է․ - «Ես Հայաստանի արտաքին գործերի նախարարի խորհրդականն եմ»: Նույն հարցազրույցում Թաթուլյանը նաև շեշտում է, որ ունի Հայաստանի դիվանագիտական անձնագիր։ Հայաստանի ԱԳՆ-ից ավելի վաղ հայտնել էին, որ սոչիաբնակ գործարարին դիվանագիտական անձնագիրը տրվել է օրենքով սահմանված կարգով՝ առանց հստակեցնելու, թե երբ և ինչ արժանիքների համար։ Հարցազրույցում Ռուբեն Թաթուլյանն անդրադարձել է նաև իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին, երբ նա Սոչիի օդանավակայանում Հայաստանի դեսպանությանը պատկանող մեքենաներով ենթադրաբար կոտրել էր արգելապատնեշը։ Թաթուլյանը նշել է՝ դատական կարգով ապացուցել է տեղեկության կեղծ լինելն ու հավելել՝ դիվանագիտական համարանիշներն իրեն առավելություն չեն տալիս։ - «Ի՞նչ է նշանակում դիվանագիտական պետհամարանիշներ, դա տալիս է, ըստ ձեզ, որևէ առավելությու՞ն: Ես ձեզ կասեմ՝ դա 10 անգամ ավելի պատասխանատվություն է ենթադրում, քան առավելություն։ Եթե դուք մտածում եք, որ դա ինչ-որ լավ բան է, ապա ես ձեզ կարող եմ պատասխանել՝ դրանում, ըստ էության, ոչ մի լավ բան չկա», - ասել է նա: Սոչիաբնակ հայ գործարարը մանրամասնել է, որ մեքենաները, որոնցով ինքը երթևեկում է, պատկանում են Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը և դրանցով հատուկ հյուրերին դիմավորելն իր աշխատանքն է։ Ի դեպ, նույն հարցազրույցում Թաթուլյանն անդրադարձել է նաև այն փաստին, որ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը իր անունը տարեվերջին կապեց «օրենքով գողերի» հետ և նրան ու նրան պատկանող երկու ընկերությունները ներառեց պատժամիջոցների ցանկում։ Թաթուլյանն ասում է՝ այդ փաստն իրեն չի հետաքրքրում, քանի որ Նահանգներում ֆինանսական ակտիվներ չունի, այնտեղ ունեցած իր ակտիվները երկու թոռներն են, որոնք ծնվել են ԱՄՆ-ում, իսկ ԱՄՆ Ֆինանսների նախարարին «դեբիլ» է անվանել և ասել է, թե չի ցանկանում անգամ տեսնել ԱՄՆ-ն՝ քարտեզի վրա: Երեկ ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը սոչիաբնակ հայ գործարար, ԱՄՆ պատժամիջոցների ցանկում հայտնված Ռուբեն Թաթուլյանի վերոնշյալ հայտարարությունների առիթով ասել է. «Ռուբեն Թաթուլյանը եղել է ԱԳ նախարարի արտահաստիքային խորհրդական, այժմ նա այդ կարգավիճակը չունի»։ Տիգրան Բալայանը, սակայն, անպատասխան է թողել հարցերը, թե երբ է Թաթուլյանը դարձել նախարարի խորհրդական և արդյոք հենց այդ պաշտոնի համար է ստացել Հայաստանի դիվանագիտական անձնագիրը։ Հայտնի է, որ դիվանագիտական անձնագիր ունեցողների ցանկը կարգավորվում է «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքով, որտեղ ՀՀ նախագահի թույլտվությամբ կարող է տրվել դիվանագիտական անձնագիր: Այսինքն, քրեական հեղինակություն Թաթուլյանը Սերժ Սարգսյանի թույլտվությամբ կարող էր ստանալ դիվանագիտական անձնագիր: Մի որոշ ժամանակ առաջ էլ քննարկվում էր մեկ այլ թեմա, որ Ռուբեն Թաթուլյանը Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հիմնադրած «Հայաստանի ներդրողների ակումբի» անդամ է, մեկն այն մարդկանցից, ում վրա հենվելով՝ Կարեն Կարապետյանը պետք է փորձեր, իբր, 3 միլիարդ դոլարի ներդրման խոստումն իրականություն դարձնել: Դեռ մայիսին, երբ ռուսական մամուլը գրեց, որ ձերբակալվել է Ռուբեն Թաթուլյանը, Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարարը հայտարարել էր, որ նա Ներդրողների ակումբի 30 անդամներից մեկն է, և որ Կառավարությունը Թաթուլյանի հետ չհամագործակցելու խնդիր չի տեսնում։ ԱՄՆ պատժամիջոցների ցանկում հայտնված հայազգի գործարար Ռուբեն Թաթուլյանը, սակայն, ըստ վարչապետ Կարեն Կարապետյանի խոսնակի, չի հանդիսանում «Հայաստանի ներդրողների ակումբի» անդամ, Դեկտեմբերի վերջին հայտարարեց Հայաստանի վարչապետի խոսնակ Արամ Արարատյանը, սակայն հավելել էր. «Վարչապետի խնդիրը չի անձամբ ճանաչել ակումբի բոլոր անդամներին կամ իմանալ բոլոր ակումբի անդամներին: Մեր մոտեցումը, որը արտահայտել է վարչապետը, շատ հստակ է, բազմիցս արտահայտվել է Կարեն Կարապետյանի կողմից՝ մենք պատրաստակամ ենք աջակցել և համագործակցել ցանկացած գործարարի հետ, որը պատրաստակամ է ներդրումային ծրագրեր իրականացնել Հայաստանում»: «Հայաստանի ներդրողների ակումբից» անցյալ ամիս հայտնեցին, թե Ռուբեն Թաթուլյանը ակումբի անդամ չէ: Ի պատասխան հարցերին, թե նա նախկինում եղե՞լ է անդամ, կամ ե՞րբ և ի՞նչ հանգամանքներից հետո է դադարեցվել նրա անդամակցությունը, գրասենյակից հորդորում էին գրավոր հարցում ուղարկել, խոստանալով հնարավորության դեպքում պատասխանել նամակին։ «Հայաստանի ներդրողների ակումբը» ստեղծվել է այս տարվա մարտին։ Դրանից առաջ՝ հունվարին, խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, հիմնականում ռուսաստանաբնակ հայազգի 30 գործարարներ խոստացան միլիարդավոր դոլարների ներդրումներ անել Հայաստանում և պետության հետ համագործակցության հուշագիր ստորագրեցին։ Վարչապետ Կարեն Կարապետյանը իր ելույթում ընդգծել էր, թե ջերմ հարաբերությունների մեջ է բոլորի հետ։ «Յուրաքանչյուրին ճանաչում եմ և մեծ մասի, եթե ոչ բոլորի հետ ունեմ ընկերական, բարեկամական հարաբերություններ», - ասել էր վարչապետը: - «Այս ակումբի անդամները, նաև իրենց բարոյական կերպարով, իրենց պահելաձևով, իրենց մշակույթով, մտցնելու են նոր մշակույթ բիզնես էլիտայի մեջ»: Առաջին հայացքից թվում է, թե Հայաստանի իշխանությունների և գողական աշխարհի ներկայացուցչի կապի մասին տեղեկությունները մի ահավոր սենսացիան են: Բայց, անկեղծ լինենք՝ իսկ ի՞նչն է զարմանալի ու անսպասելի: Այլ որակ է՞ինք սպասում Հայաստանի ներկայիս իշխանություններից: Այլ հարց է, որ Ռուսաստանում բնակվող հայազգի մեծահարուստներն իրենց պարտքն են համարում քծնել Պուտինին, որպեսզի գոնե տարին մեկ-երկու անգամ նրա հայացքին արժանան և գտել են, թե ինչպես հասնեն դրան՝ «Ամերիկային քըխ» պետք է ասել, որպեսզի Պուտինը լսի: Ընդ որում, այն դեպքում, որ Ռուսաստանի իշխանությունների հարազատների ու մերձավորների երազանքը հենց Ամերիկաներում ծնվելը, աշխատելն ու բարգավաճելն է, ոչ թե Պուտինի ստեղծած Ռուսաստանում արարելը: Զավեշտն այն է, որ նույն Ռուբեն Թաթուլյանն էլ պնդելով, թե ոչինչ չունի ԱՄՆ-ում՝ խոստովանեց, որ թոռներն ամերիկացի են, այնուամենայնիվ: Իսկ ինչու՞ չեն ՌԴ քաղաքացի: Որովհետև այս մարդիկ ամեն պահ, կարող են լինել ցանկացած երկրի քաղաքացի, որտեղ իրենց թույլ տան ապրել ու հարստանալ: Ի դեպ, Ռուսաստաններում հարստացած ու Պուտինի հայացքին արժանանալու մասին այս երազողները, սակայն Հայաստանում են իրենց լավ զգում «պերվի կրուգում»՝ ինչպես ասում են, բայց ոչ Ռուսաստանում: Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանական վերնախավի ու գողականների կապերի մասին առավել հաճախակիացող տեղեկությունների հրապարակմանը, այստեղ իսկապես զարմանալու առիթ իսկապես չկա, Դոն Պիպոների, Ռոբսոնների հետ շփումները խորթ չեն այս իշխանությունների համար, դրանք փաստում են Հայաստանի իշխանությունների, օլիգարխիայի և ռաբիզության «իշխանության» անսասան ու ամուր միությունը: Եթե Սամվել Կարապետյանի հորդորով Սերժ Սարգսյանը Արմենչիկին ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում կարող է տալ, իսկ ինչու՞ Ռոբսոնը չի կարող Էդվարդ Նալբանդյանի արտահաստիքային խորհրդականը լինել ու ստանալ Հայաստանի դիվանագիտական անձնագիր: Պարզ է, չէ՞, որ Նալբանդյանն ինքնուրույն չի այդ քայլին գնացել: Իսկ որևէ մեկի համար անակնկա՞լ է, որ Կարեն Կարապետյանի «ներդրումային բումի» ակնկալիքները հենց Ռոբսոնների նմաններից են: Մի խավի համար, թերևս, Կարեն Կարապետյանը թվում այլ որակի վարչապետ, բայց հիմա պարզ է չէ՞, որ նա էլ է մարմնավորում այս որակի իշխանությունը և ինքը ևս ամբողջությամբ այդ «արժեհամակարգի» կրող է: Հետևաբար, հարց է առաջ գալիս՝ ի՞նչ արժեհամակարգի կրող է Հայաստանը, որը մեկ ամիս առաջ ԵՄ-ի հետ համաձայնագիր է կնքել ու թվում է, թե պետք է փորձի իրական բարեփոխումներ իրականացնել: Եթե մենք ապրեինք նորմալ երկրում՝ այս տեղեկությունների պատճառով վարչապետն ու արտգործնախարարը հրաժարական տված կլինեին, գոնե այդ կերպ Սերժ Սարգսյանը կփորձեր փրկել իրավիճակը: Բայց ինչու նեղություն քաշել, եթե ամեն ինչ այսքան խիստ օրինաչափ է ու առանց անակնկալների: Թամար Բագրատունի

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Վրաստանի խորհրդարանը՝ միայն իշխող կուսակցության պատգամավորների մասնակցությամբ, վստահություն է հայտնել նոր կառավարությանը Նշված իրավիճակում, այդ թվում՝ խաբեությամբ կնքված ցանկացած միջազգային պայմանագիր առ ոչինչ է «Դժգույն և դժբախտ» մայթն այլևս հետիոտնի համար չէ Սա հայկական պետականության պահպանման, դրա ապագան ապահովելու տեսանկյունից գոյութենական խնդիր է․ Արման Մելիքյան ««Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ-ի տնօրենն աշխատավարձերը չի տալիս, ասում է՝ հիվանդանոցը պարտքերի մեջ է» Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին Վանաձորում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը. կա վիրավոր Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Սքեյթ պարկից» քթոսկրի կոտրվածքով հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը հայտնել է, որ վնասվածքը պատճառել է ընկերուհին Ադրբեջանցիները փորձում են Թբիլիսի քաղաքը ներկայացնել «ադրբեջանական» Զուրաբիշվիլին հանդես կգա հրատապ հայտարարությամբ Սխալ են լսել, ես նման բան չեմ ասել․ Գեղամ Նազարյանը բոլորին սխալ հասկացող որակեց․ MediaHub Սպիտակ ծովից մինչև Ամուրի ափեր տարածվում է ռեկորդային ջերմություն․ Ազիզյան ՔԿ ղեկավարը նախընտրում է թուրքականը․ Էդգար Ղազարյան Փաշինյանի բախտը բերել է, կարողացել է մայթով քայլել Հայաստանում պատրաստվում են թուրքական պահանջով կրճատել բանակը. Հայաստանը շարունակում է գրավված մնալ. Վարուժան Գեղամյան Վահե Հովհաննիսյանն ու փողերի լվացումը. հրապարակումները կուսումնասիրվեն ՀԿԿ-ում Պուտին. ՀԱՊԿ-ը պարտավոր չէր կռվել Ղարաբաղում Երևանի համար Փաշինյանի և Գրիգորյանի նկատմամբ քրվարույթի պահանջով հաղորդում է ներկայացվել ՔԿ և դատախազություն Երևանը դեռևս չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին․ Պուտին Դատապարտյալը 22 օր է՝ գտնվում է հացադուլի մեջ, 16 կգ նիհարել է. Իրավապաշտպանն ահազանգում է «Բոլորդ կրակե՛ք»․ ի՞նչ է տեղի ունեցել «Կոկո»–ի և «Կյաժ Աշոտ»–ի միջև. բացառիկ հարցազրույց սպանվածի մոր հետ․ MediaHub 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Փաշինյանը չի հասկանում, որ դարձել է պարտության խորհրդանիշ․ Սուրենյանց Երևանի քրեական ոստիկանության մոտ բախվել են 2 «BMW», «Nissan»-ն ու «Hyundai»-ը «Էս վիժվածքը սարսափելի բան է պատրաստել, ժողովու՛րդ, ոտքի կանգնեք»․ Մեսրոպ Եղիազարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանանդյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am