Աղոթում ենք, որ Ամենակալ Տերը օրհնի մայրության բերկրանքին սպասող կանանց և շնորհի որդեծնություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորակն ուղերձ է հղել Ավետման տոնի առիթով։

«Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում բարեպաշտ մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս:

Հոգեպարար այս տոնը հռչակված է որպես օրհնության օր մայրության բերկրանքին սպասող կանանց։ Եկեղեցիներում, հավարտ Սուրբ Պատարագի, աղոթական մաղթանք է կատարվում, և օրհնություն են ստանում ապագա մայրերը՝ հայցով, որ Աստված նրանց պարգևի սիրառատ, առողջ ու երջանիկ կյանք և բարի ու արժանավոր զավակներ։

Սուրբ Աստվածամոր հավատավոր ու առաքինի կերպարը դարեր շարունակ ներշնչման աղբյուր է եղել մայրերի համար։ Սուրբ Տիրամոր լուսաշող օրինակով հայ կանայք դժվարին ժամանակներում Աստծո կամքին անվերապահ հնազանդությամբ հաղթահարել են ծառացած փորձությունները, ամուր ու անսասան պահել հավատն ու սերը առ Քրիստոս և ապրել առ ազգն ու հայրենին անխախտ նվիրումով։

Աղոթում ենք, որ Ամենակալ Տերը Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ օրհնի մայրության բերկրանքին սպասող կանանց և շնորհի բարեհաջող որդեծնություն։

Թող Բարձրյալն Աստված խաղաղություն պարգևի համայն աշխարհին, ապահովության ու բարօրության մեջ պահպանի մեր հայրենիքն ու աշխարհասփյուռ մեր ողջ ժողովրդին։ «Թող հույսի Աստվածը լիացնի ձեզ ամենայն ուրախությամբ և խաղաղությամբ» (Հռ. 15.13). ամեն»,- ասվում է Վեհափառ Հայրապետի ուղերձում։

դիտվել է 109 անգամ
Լրահոս
ԵՄ-ն պաշտոնապես հաստատել է, որ ստացել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային ուղղված իմ նամակը. Ռոբերտ Ամստերդամ Ավիահարվածներ են հասցվել Իրանի արևմուտքում գտնվող Խորամաբադի օդանավակայանին Վախերի մեջ եք, ՔՊ-ականնե՛ր․ ակցիա՝ ԱԺ-ի դիմաց (video) Նիկոլի՞ց եք վարակվել․․․ ինչից խոսում եք, վերջում ուտելուց եք խոսում․ Գեղամ Մանուկյանի բուռն ելույթը (video) Քննիչի աշխատանքին վնասող տվյալներ հայտնած և խուլիգանության մեջ մեղադրվողի գործն ուղարկվել է դատարան Ավելի քան 14 մլն իրանցիներ պատրաստ են իրենց կյանքը տալ երկրի պաշտպանության համար. Փեզեշքիան #ՈՒՂԻՂ․ Նիկոլին ներսից են քանդելու․ «Շիշ բռնողը» ձեզ վկա․ Արմինե Ադիբեկյան (video) Իրանի գերագույն առաջնորդի առողջական վիճակը ծանր է Դավիթը երեկվանից ավելի թույլ է․ Ռուբեն Մելիքյանը նոր մանրամասներ է հայտնում (video) Ձեռքի հետ, ոտի վրա գիշերը մտածել եք, որ Սամվել Կարապետյանի անունը ձեզ կխանգարի․ Արման Ղազարյան (video) Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների աշխատանքի արդյունքում Ընտրություններին երկու ամիս է մնացել․ էս ի՞նչ եք անում․ Գեղամ Մանուկյան (video) Նոր օրենսդրական փոփոխությունների քննարկում աշխատողների համար Տիկին Վարդանյանը ջերմոցներից էր խոսում, ինչ ունեիք-չունեիք իրան ասեցիք. Սիմոնյան (video) #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ ասուլիս․ Սամվել Կարապետյանի դեմ ԱԺ օրենքի նախագիծ են բերել (video) Հայ Եկեղեցին արտաքին ուժերի կարիքը չունի, քանզի իրեն լիարժեք ու անվերապահորեն սատարում է հայ ժողովուրդը ... Գևորգ Դանիելյան Դավիթ Մինասյանի կալանավորման դեմ բողոքը կքննի դատավոր Ադրինե Ղուկասյանը Նավթի գներն աճել են Զզվելի, փնթի․․․ Արթուր Խաչատրյանի կոշտ քննադատությունը (video) Ավետումը մեզ սովորեցնում է, որ Աստված ներխուժում է ոչ թե աղմուկով, այլ լռությամբ․ Տեր Հեթում ԱՄՆ-ն հայտնել է Իրանի ավելի քան 155 նավ վնասելու կամ ոչնչացնելու մասին Լրջությունն ուր, դուք ուր, պարոն Հակոբյան․ Հայկ Մամիջանյան (video) «Ժողովուրդ». Երբեմնի սուպերնախարար Գագիկ Խաչատրյանի նիստերը չեն կայանում. Ո՞րն է պատճառը Տղամարդը ձերբակալվել, ապա կալանավորվել է Գիշերվա կեսին նախագիծ եք շրջանառում, առավոտ բերում՝ ԱԺ, աշխարհը փլվելու՞ էր. Խաչատրյանը՝ ՔՊ-ականին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am