ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին. կան զոհեր և վիրավորներ

Մոսկվան և Կիևը շարունակում են հարվածներ հասցնել միմյանց: Ռուսական ուժերը զանգվածային հարվածներ են հասցրել Օդեսային, որտեղ կա երեք զոհ, այդ թվում՝ 2,5 տարեկան երեխա և նրա 30-ամյա մայրը: 16 մարդ վիրավորվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Խերսոնում ռուսական գնդակոծության հետևանքով 1 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել: Իսկ Խարկովում ռուսական անօդաչու թռչող սարքերի հարվածներից 5 մարդ է վիրավորվել: Եվս 4 մարդ վիրավորվել է Դնեպրոպետրովսկի մարզի Նիկոպոլ քաղաքում ԱԹՍ-ների գրոհի հետևանքով:

Ընդհանուր առմամբ, գիշերն Ուկրաինայի ուղղությամբ արձակվել է 140 ԱԹՍ:

Ռուսական կողմն էլ հայտնել է Նովոռոսիյսկի, Անապայի, Գելենջիկի և Սոչիի ուղղությամբ ուկրաինական զանգվածային գրոհի մասին: Նովոռոսիյսկում կա 8 վիրավոր, այդ թվում՝ 2 երեխա:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինան Նովոռոսիյսկում հարվածել է խողովակաշարային կոնսորցիումի օբյեկտներին՝ «համաշխարհային ածխաջրածնային շուկան անկայունացնելու և եվրոպացի սպառողներին նավթամթերքի մատակարարումը դադարեցնելու համար»։

ՌԴ ՊՆ հայտարարության համաձայն՝ «Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի» օբյեկտները հարձակման են ենթարկվել՝ դրա «ամենախոշոր բաժնետերերին»՝ ԱՄՆ-ի և Ղազախստանի էներգետիկ ընկերություններին «վնաս հասցնելու նպատակով»։

Ուկրաինայի զինված ուժերից էլ հայտնել են, որ Նովոռոսիյսկի նավահանգստում հարված են հասցրել «Ադմիրալ Մակարով» ֆրեգատին, ինչպես նաև Սև ծովում «Սիվաշ» հորատման հարթակին:

Նաև հաղորդվում է, որ Լուգանսկի մարզում հանքից տարհանվել են այն 41 հանքագործները, որոնք ուկրաինական հարվածների պատճառով արգելափակվել էին գետնի տակ:

 

դիտվել է 99 անգամ
Լրահոս
36-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Если бы у иранского народа было немного оружия, то власть сдалась бы за две секунды, заявил Трамп Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ․ «Փաստինֆո» Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Սա փողերի լվացում է, աշխատանք չի. Պեդրո Զարոկյան «Израиль был бы стертый с лица земли», если бы у Ирана было ядерное оружие, заявил Трамп Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը Դավիթ Մինասյանին պատժում են, որին մասնակցում է դատական ողջ համակարգը․ իրավապաշտպան ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին. կան զոհեր և վիրավորներ Հունական հեռուստաեթերում թեժ վեճ է եղել Թուրքիայի թեմայով ԱՄՆ-ն և Իսրայելը կրկին հարվածներ են հասցրել Իրանի նավթաքիմիական օբյեկտներին Ինչ վիճակում է գտնվում էկոնոմիկայի նախարարությունում կրակոցից վիրավորվածը․ մանրամասներ Նախկին վարչապետի եղբորից և երկու փեսաներից կբռնագանձվի 2 տասնյակը գերազանցող անշարժ գույքեր Մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը իրեն ամրակցված զենքից կրակոց է արձակել Կրակոց է հնչել Էկոնոմիկայի նախարարությունում․ կա վիրավոր «Այ կոկորդիլոսի ձվերի մասնագետ», դու ցմահ ես դատվելու․ Նաիրա Զոհրաբյան (video) Դավիթը ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է, մեզ համար կարևոր է նրա առողջական վիճակը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am