Ծանր հարված գյուղացիներին

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս տարի գարնանը հերթական թանկացումներն են սպասվում: Այս անգամ խնդիրներ կառաջանան գյուղացիական տնտեսությունների համար: Բանն այն է, որ գարնանը հնարավոր է թունաքիմիկատները շուրջ 40 տոկոսով թանկանան: Հայաստան թունաքիմիկատ է ներկրվում հիմնականում Չինաստանից: Չնայած  չինական թունաքիմիկատները միջին որակ ունեն, սակայն շարքային ֆերմերները նախընտրում են էժան ապրանքը՝ բարձրորակ եւ թանկ եվրոպականի փոխարեն: Չինաստանում նախորդ տարեվերջին թունաքիմիկատների արտադրությամբ զբաղվող գործարանները մոտ 10-ից 20 տոկոսով թանկացրել են իրենց արտադրանքը: Պատճառը բնապահպանական ռիսկերի նկատմամբ խիստ վերահսկողությունն է: Մտավախություն կա, որ Հայաստանում թունաքիմիկատների խոշոր ներմուծողները առիթից կօգվեն եւ թունանյութերը կթանկացնեն ոչ թե 20 տոկոսով, այլ մինչեւ 40 տոկոսի կհասցնեն:

Հայաստանում թունաքիմիկատի շուկայի շուրջ 50 տոկոսը պատկանում է Ազգային Ժողովի գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի անվան հետ կապ ունեցող «Նատալի ագրո» ընկերությանը: «Նատալի ագրո»-ն հանդիսանում է թունաքիմիկատ արտադրող եվրոպական հեղինակավոր ընկերությունների հայաստանյան ներկայացուցիչը, որոնք բարձր որակի եւ թանկ ապրանքատեսակ են առաջարկում, սակայն դրանց հետ միասին չինական թունաքիմիկատների մի ողջ զինանոց է ներկրվում Հայաստան:

Հաջորդ խոշոր ներկրողներն են «Հրաշք այգի» եւ «Արտագրո» ՍՊԸ-ները: Նշենք, որ հինականում գյուղացիներն օգտվում են մոլախոտի, միջատների եւ սնկերի դեմ պայքարի համար նախատեսված թունանյութերից: Գյուղացիներին սպասվող մյուս դժվարությունը կապված է պարարտանյութի եւ դիզելային վառելիքի սուբսիդավորման վերացման հետ: Մինչեւ նախորդ տարի կառավարությունը սուբսիդավորում էր պարարտանյութի եւ դիզելային վառելիքի համար, սակայն նախորդ տարեվերջին որոշում կայացվեց, որ 2018 թվականից սուբսիդավորում չի լինելու: Մեկ պարկ պարարտանյութի ամենացածր գինը, որ կկարողանան գյուղացիները ձեռք բերել, կլինի 7-ից 8 հազար դրամը՝ նախկին 6 հազար դրամի փոխարեն»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Բազմաթիվ արցախցի ընտանիքներ ծանր ժամանակներում ստացել են Ծառուկյանի աջակցությունը. Նժդեհ Իսկանդարյան Մեր երկրի դատաիրավական համակարգը վաղուց արդեն շոուների կազմակերպման բյուրո է դարձել Նորվեգիան 300 միլիոն դոլար կհատկացնի Այսօր դա կարող է լինել Ծառուկյանը, վաղը՝ ցանկացած գործիչ, երբ իրավունքը ստորադասվում է վենդետային Ծառուկյանին գետնին պառկացնելը ուղղակի «աբիժնիկության» ու անվերջ վախերի մասին է. Մխիթարյան Ծառուկյանի ձերբակալությունը հաղթանակ չէ, այլ հուսահատություն է․ Աբովյան ԱՀԿ-ն հայտարարել է, որ Եվրոպան բավարար չափով պատրաստ չէ ծայրահեղ շոգին Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել Գագիկ Ծառուկյանի գործով նոր ձերբակալվածներ և կալանավորվածներ կան ՍԴ-ն հրապարակեց որոշման մանրամասները ՆԱՏՕ-ն պետք է նվազեցնի կախվածությունը ԱՄՆ-ից․ Ֆոն դեր Լայեն և Ռյուտե Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրը կարանտինում են․ Sputnik Արմենիա Գագիկ Ծառուկյանը 2 ամսով կալանավորվեց «Նիկո՛լ, Ծառուկյանի առյուծներից ի՞նչ ես ուզում․ դու մի ղռերի կատու չես կարողանում պահել»․ մանկավարժ (video) ՀՀ-ում 4 տնտեսություն է կարողանում ձկնարդյունաբերական արտադրանք արտահանել Եվրոպա․ news.am Ահռելի պետական ռեսուրսներ են կենտրոնացվում քաղաքական ընդդիմախոսների դեմ․ Արթուր Սուքոյան Բալթյան երկրները «կրակի հետ են խաղում». ՌԴ ԱԳՆ Ուժային կառույցները չպետք է դառնան քաղաքական պայքարի մասնակից․ փորձագետ «Նիկո՛լ, առյուծները, որ մտան ԱԺ, էդ շակալները․․․»․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am