Վարորդը հսկիչ չէ, սա արդեն «բեսպրեդելի» է նման. Իզաբելլա Աբգարյանը՝ քաղաքապետարանի նոր պահանջի մասին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայտարարությունը, թե վարորդների արտաժամյա աշխատանքի վճարումը կախված է ուղեվարձի հավաքագրումից, քննադատության է արժանացել ավագանու ընդդիմադիր ներկայացուցիչների կողմից։

Aysor.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանն ասաց, որ ներդրված էլեկտրոնային համակարգը հիմնված է քաղաքացիների վստահության վրա, ոչ թե վարորդների կողմից ուղեվարձի հավաքագրման։

«Այդ մարդիկ էլեկտրոնային համակարգ են ներդրել, որն ամբողջ աշխարհում հիմնված է քաղաքացուն վստահելու վրա, ոչ թե վարորդի կողմից ամեն 100 դրամը վերցնելու, ինչպես առաջ էր»,- նշել է նա։

Աբգարյանը հիշեցրեց, որ միջազգային փորձով գործում է նաև վերահսկման մեխանիզմը՝ տուգանքների միջոցով։

«Բոլոր նորմալ երկրներում մարդիկ գիտեն, որ եթե չեն վճարում, կարող են հանդիպել հսկիչի և վճարել ավելի բարձր գումար, քան ուղևորության արժեքն է»։

Ըստ ավագանու անդամի՝ առաջնահերթ պետք է լուծել վարորդների իրավունքների հարցը, իսկ քաղաքապետարանի ներկայացրած մոտեցումը կարող է լուրջ իրավական խնդիրներ առաջացնել։

«Այն, ինչ ես լսեցի, որ նրանք չեն ստանա արտաժամյա վճարումները, դա կլինի կոպիտ խախտում, որովհետև արտաժամյա վճարումը տրվում է արտաժամյա աշխատելու համար, ոչ թե հսկիչ լինելու»։

Վարորդների աշխատանքային պայմանագրերով, ըստ Իզաբելլա Աբգարյանի, նման պարտականություն նախատեսված չէ։

«Վարորդների պայմանագրերում նշված չէ, որ նրանք պետք է հսկիչի գործառույթ իրականացնեն։ Ավելին՝ քաղաքապետարանը հսկիչների համար առանձին աշխատավարձ է վճարում, և հենց նրանք պետք է զբաղվեն այդ գործով»։

Աբգարյանը նաև զգուշացրեց հնարավոր հետևանքների մասին՝ նշելով, որ այս մոտեցումը կարող է հանգեցնել լարվածության։

«Ունենք ռիսկ, որ կլինեն վարորդների և քաղաքացիների կոնֆլիկտներ, լուրջ անհարմարություններ, և չեմ բացառում, որ վարորդները պարզապես դուրս գան աշխատանքից»։

Նրա խոսքով՝ ուղեվարձի հավաքագրումն ու արտաժամյա վճարումը միմյանց հետ կապ չունեն։

«Դրանք բոլորովին տարբեր գործառույթներ են։ Դա արդեն բեսպրիդելի է նմանվում. գոյություն ունի աշխատանքային պայմանագիր, և որևէ մեկը իրավունք չունի վարորդների պարտականություններից դուրս պահանջներ դնելու»։

Ավագանու անդամը վարորդներին կոչ արեց չտրվել ճնշումներին։

«Վարորդները պետք է հանգիստ շարունակեն իրենց գործը և չտրվեն այդ պրովոկացիային, որովհետև տուժողը միայն իրենք են լինելու»,- ասաց նա՝ հավելելով, որ պատրաստ են հետևողական լինել և անհրաժեշտության դեպքում պաշտպանել վարորդների իրավունքները։

դիտվել է 202 անգամ
Լրահոս
Նախկին վարչապետի եղբորից և երկու փեսաներից կբռնագանձվի 2 տասնյակը գերազանցող անշարժ գույքեր «Այ կոկորդիլոսի ձվերի մասնագետ», դու ցմահ ես դատվելու․ Նաիրա Զոհրաբյան (video) Դավիթը ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է, մեզ համար կարևոր է նրա առողջական վիճակը (video) «Քո խաղաղությունը քեզ պահիր․ արդարությունը վերականգնելու ենք»․ Հովհաննես Իշխանյան (video) Տիգրան Ավինյա՛ն, խաբում ես․․․ Արթուր Չախոյանը բացահայտում է (video) Ռուսաստանն անցավ հարձակման. ի՞նչ է զիջելու ԱՄՆ-ն. Հայկ Այվազյան (video) Դավիթի կյանքը վտանգված է․ Դավիթի ընկերները դիմեցին գլխավոր դատախազին (video) Այնպիսի մարդիկ կան, որ հացի փող չեն կարում աշխատեն․ իրենք 7-ական միլիոն պարգևավճար են ստանում (video) «Ալե՛ն, ստացա՞ր Բաքվից պատասխանդ»․ Նաիրա Զոհրաբյան (video) Վարորդը հսկիչ չէ, սա արդեն «բեսպրեդելի» է նման. Իզաբելլա Աբգարյանը՝ քաղաքապետարանի նոր պահանջի մասին Պուտինը 2 հստակ կոչ է արել Հայաստանի ընդդիմությանը․ բացեմ փակագծեր․ Հայկ Այվազյան (video) «Ժաննա՛, կերածդ հացը հարամվելու է, երեխաներիդ դեմն է գալու, եթե Դավիթի հարցը չլուծես». Մանկավարժ (video) Սպիտակում շնամարտ կազմակերպելու դեպքով 3 անձ ձերբակալվել է Արտաքին քաղաքականություն, Արցախ, անվտանգություն, եկեղեցի. ի՞նչ է փոխվել և ի՞նչ է մնացել. 2026 vs 2021. ՔՊ-ի նախընտրական ծրագրերի տարբերությունները. Civilnet Իրանի բանակը պատրաստ է պшտերազմել այնքան, որքան անհրաժեշտ կհամարի ղեկավարությունը. Իրանի բանակի ներկայացուցիչ 1 մլրդ 100 մլն դրամ, բազմաթիվ գույքեր. Հովիկ Աբրահամյանի եղբոր, փեսաների ապօրինի գույքերի պահանջը Իրանի դեմ uանձազերծված ագրեuիայի հետևանքները շատ վտանգավnր են. Պեսկով Քուվեյթում իրանական հարձակման հետևանքով վեց մարդ է վիրավորվել Ինչո՞ւ են մարզպետներն ու նրանց տեղակալները թաքցնում իրենց պարգևավճարները. «Հետք» Էս երեխեն 15 հազար դոլար պարտք ունի արդեն իրա վրա․ գյուղացին՝ Գագիկ Ծառուկյանին (video) Հայաստանցի ընտրողը արդեն հասկացել է, որ փաշինյանական ոճի միակողմանի ու ոչ մի տեղ չտանող «եվրոռեվերանսները» խիստ անբովանդակ և նույնիսկ վտանգավոր են Հայաստանի համար․ Օսկանյան «Նառկամանի մամա՛, քեզ եմ ասում՝ ո՞վ ես դու, որ Դավիթի մասին նման հայհոյանք գրես»․ Նաիրա Զոհրաբյան (video) Ամերիկացիներն Իրանում 7 օդանավ են կորցրել. CNN «Ալենը սարսափելի վատացրել է Փաշինյանի վիճակը․ Նիկոլին ոչինչ չի փրկելու»․ Հայկ Այվազյան (video) Իրանը մեղադրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանն անգործության մեջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am