Սպիտակում շնամարտ կազմակերպելու դեպքով 3 անձ ձերբակալվել է
Սպիտակում շնամարտ կազմակերպելու դեպքով 3 անձ ձերբակալվել է, Aysor.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։
Ապրիլի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը) և 307-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը):
